01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Կրակոցներ՝ Անդրանիկի փողոցում․ կան ձերբակալվածներ

Այդ ընթացքում նրանցից մեկը գլխի շրջանում վնասվածք էր ստացել, ապա ատրճանակից կրակոցներ արձակել մյուս կողմի մեքենայի ուղղությամբ։

Հունիսի 30-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում, վայրկյանների տարբերությամբ, երկու ահազանգ է ստացվել՝ գրեթե նույն բովանդակությամբ. Անդրանիկի փողոցի թիվ 149 շենքի բակում կրակոցներ են հնչել, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տարածքի զննությամբ արնանման հետքեր են հայտնաբերել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողություններին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները. արդյունքում` փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի քանի երիտասարդի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։

Այդ ընթացքում նրանցից մեկը գլխի շրջանում վնասվածք էր ստացել, ապա ատրճանակից կրակոցներ արձակել մյուս կողմի մեքենայի ուղղությամբ։ Կարճ ժամանակում պարզվել է նաև միջադեպի մասնակիցների ինքնությունը և սկսվել նրանց հայտնաբերման միջոցառումներ։

Արդյունքում՝ նույն օրը Երևանի բնակիչ երկու երիտասարդ ձերբակալվել են։ Հրազենը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ