23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. հաջորդ նիստին բացակայությունը դատավորը կհամարի անթույլատրելի ու անհարգելի

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ հաշվի առելով համավարակը։

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն էլ առարկեց՝ նշելով, թե դատարանում առկա են հնարավոր բոլոր պայմանները՝ շարունակելու դատական նիստը։

 

Դատավոր Վահե Միսակյանը հայտարարեց, թե դատարանի շենքային պայմանները հնարավորություն տալիս են հեռավորություն պահպանելով անցկացնել նիստը ու հետագա դատական նիստին կողմերի բացակայությունը համավարակով պայմանավորած անթույլատրելի է համարելու ու բացակայությունը դիտարկելու է անհարգելի։

Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին։

Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվելու մասին ՀՔԾ-ն հայտարարեց 2019 թվականի դեկտեմբերի 4-ին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

 
 
Գործո մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից համարվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ