23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հակառուսական դավադրությունը բացահայտվում է․ Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․

«Հակառուսական դավադրությունը բացահայտվում է

Վրաստանում էլ հակառուսական քաղաքականությունը նույն ձևով սկսվեց, սկզբից նախագահ Սաակաշվին ջանջիգյար էր Պուտինի հետ, հետո սկսեցին վատանալ հարաբարություները, Սաակաշվիլին Պուտինին ասում էր լիլիպուտին, հանել տվեց ռուսական բազաները, հետո պատրերազմ, հետո կորուստներ, գաղթականներ։
Հայաստանում էլ հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թե երբեք այսքան լավ չեն եղել հայ֊ռուսական հարաբերությունները, հետո ռուսական ֆաշիստ Շիշկինին ապաստան տվեցին, հետո սկսեցին ասել թե խնդիրներ կան հարաբերություններում, հետո Ռուաստանի արտգործ նախարար Լավրովը դժգոհեց որ Հայաստանում գործեր են բացում ռուսական ձեռնարկությունների դեմ, հետո Փաշինյանը մերժեց Պուտինի հրավերը մասնակցել Մոսկվայում Հայրենական պատրեազմի 75 ամյակի շքերթին , հետո ռուսական ալիքները եթերազրկելու նախագիծ, և հիմա էլ Պուտինի գլխավոր թշնամին՝ Նավալնին հանրայինի եթերում, և Մոսկվայից դժգոհություն՝ հայերը ուր են հասել որ եթեր են տալիս մեկին ով հայերին անվանում է խաչիկներ։

Փաշինյանը հայտնի էր որ ռուսաֆոբ է, հենց նրա պնդումը ապրիլյան պատերզմի մասին թե իբր Ռուաստանն էր հրահրել, որ Ադրբեջանը ԵԱՏՄ մտցնի, տիպիկ ռուսֆոբիական ախտորոշում է։ Ռուսաֆոբները իռացիոնալ վերաբերմունք ունեն Ռուսաստանի նկատմամբ նրանց անընդհատ թվում է թե Կրեմլի ինչ որ գաղտնի սենյակում մի քանի հոգի օրն ի բուն աշխատում են այն բանի վրա թե ինչպես հայերին օգտագործեն թուրքերի ու ադրբեջանցիների հետ հարցեր լուծելիս, ավելի արմատականները վստահ են թե կաբինետում ծրագրել են հայերին վերացնել, իսկ Ադրբեջանն էլ հեչ էլ նպատակ չի դրել Արցախը բնաջնջել, հետո էլ ներխուժել ՀՀ֊ն բնաջնջել, շատ կիրթ ժողովուրդ է, այ մի քիչ զիջում անես, հետները քիրվա կդառնաս, մենակ թե Ռուաստանն է խառնում մեր երկու ազատատենչ ժողովուրդների հաշիվները։
Հեղափոխության ժամանակ Փաշինյանը իր ռուսաֆոբիան վարպետորեն թաքցրեց, ինչպես հոգեբուժարանի այն պացիենտը որ կոշիկը թոկից կապած հետևից քարշ է տալիս, բժիշկը հարցնում է՝ Ժորիկ, էդ ի՞նչ է, Ժորկիը՝ յա, այ բժիշկ, չեք տեսնում կոշիկ է, բժիշկը ուրախ թփթփացնում է ուսին՝ ապրես, ահա լրիվ ապաքինվել ես, ու հենց հեռանում է, Ժորիկը ֆռում է կոշիկին աչքով տալիս՝ լավ ֆռցրինք բժշկին չէ՞, Շարիկ ջան։
Արևմուտքի իշխող շրջանակներն էլ Ռուսաստանի շուրջ օղակը սեղմելու համար հսկայական ֆինանսներ ծախսելով մի կողմից բուծում են նորանոր ռուսաֆոբներ, մյուս կողմից եղած ռուսաֆոբների ֆոբիան սրում։ Ի վերջո նրանք հակառուսական դավադրության առաջին փուլն ավարտեցին՝ թավշյա հեղափոխության անվան տակ իշխանության եկան ռուսաֆոբները, որոնք էլ սրում են Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Բայց դե գերխնդիրը ռուսական բազաներն հանելն է, որը մի քիչ դժվար է մի երկրում ուր բնակչության մեծ մասը բարեկամաբար է տրամադրված Ռուսաստանին։
Մի անգամ արդեն անկախ Հայաստանը քաղել է հակառուս քաղաքականության պտուղները՝ երբ 1990֊ականներին ՀՀՇ֊ն գալով իշխանության Գորբաչովի հետ թշնամանքը հասցրեց գագաթնակետի, Գորբաչովին նոբելյան մրցանակ տալու դեմ բողոքներ գրեցին, Հայաստանը հրաժարվեց մասնակցել Սովետական միությունը պահպանելու համամիութենական հանրաքվեին։ Իսկ Ադրբեջանը իշխանության ղեկին պահեց Մոսկվայի բարեկամ կոմունիստներին, համամիութենական հանրաքվեին մասնակցեց, և արդյունքում Մոսկվայի թշնամի դարձած Հայաստանը 1991֊ին ստացավ Կոլցո օպերացիան, որի պատճառով Գետաշենի ենթաշրջանը գրավեց Մոսկվայի բարեկամ մնացած Ադրբեջանը։
Հանուն ինչի՞ էր այդ ամենը, ինքնիշխանությա՞ն, բայց մի քանի ամիս անց Ադրբեջանն էլ Հայաստանն էլ հավասար անկախություն ստացան։

Նույնն էլ հիմա, հակառուսական ուժերը խաղացնում էին ազգայնական զգացումներ, թե իբր Հայաստանը Ռուսաստանի գաղութ է, պետք է ապագաղութացնել, մեր ինքնիշխանությունը, և այլն, փողոցներն ընկած վանկարկում էին՝ ա-զա՛տ, ան-կա՛խ Հա՛-յա՛ս-տա՛ն։ Եկան իշխանության՝ երկիրը տվեցին համաճարակի երախը, էնպես թուլացրին, ինքնիշխանությունը էնքան իջեցրին, որ երկիրը նույնիսկ Վրաստանից ու Սերբիայից է կախված, օգնություն է խնդրում բոլորից։ Այս օգնության սպասողականությունը լավ առիթ է ֆինասական խոստումներով ավելի սրել հարաբերությունները Ռուաստանի հետ։ Ի՞նչ է դուրս գալիս, ինքնիշխանություն գոռացողները դարձել են երկրի ինքնիշխանության գլխավոր սպառնալիքը։
ՀՀՇ֊ի երկրորդ սերունդը Արևմուտքի հրահրմամբ երկիրը նոր հակամարտության է տանում Ռուսաստանի հետ, որ կարող է լուրջ կորուստներ բերել»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ