17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ջուր չի լինի

 

 

 

՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:

 

  1. Սեպտեմբերի 8-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 9-ը ժամը 22.00-ն  կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

 

  • Դավթաշեն վարչական շրջանի՝ 1, 2, 3, 4 բնակելի զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Դավթաշեն  գյուղի,

 

Աջափնյակ վարչական շրջանի՝ Նորաշեն, Գ-1, Նազարբեկյան, Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի, Ֆուչիկի, Մարգարյան փողոցների և նրբանցքների, 

  • Բաշինջաղյան փողոցի 159-198 համարների և 1-ին, 2-րդ նրբանցքների, Հալաբյան փող. 41-65 համարների, Մազմանյան, Շիրազի, Գ. Զոհրապի,  Պարսեղովի, Կարապետյան, Ռոստոմյան, Չուխաջյան, Մելքումովի փողոցների, Սպանդարյան կայարանի, ՛՛Հայաստան՛՛ բուժհամալիրի, Մալայանի անվ. ակնաբուժարանի, ՛՛Դիագնոստիկա՛՛ բժշկական միավորման, Պերինատոլոգիայի կենտրոնի, Բուժական ռադիոլոգիայի կենտրոնի,
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի,
  • Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի և հարակից տարածքների,
  • Կոտայքի մարզի՝ Քասախ, Պռոշյան գյուղերի, Աշտարակի խճուղու:

 

  1. Սեպտեմբերի 9-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ և 4-րդ փողոցների,  Ռոստովյան փող. 34, 36 համարների ջրամատակարարումը:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

 ՛՛Երևան Ջուր՛՛ ՓԲԸ

 

 

 

           

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ