12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Մահմեդական աշխարհը ոտքի է ելել. արեւելագետ

Արեւելագետ Խաժակ Թոմոյանը լրագրողների հետ հանդիպմանը կարծիք է հայտնել, թե աշխարհում տեղի է ունենում մահմեդական աշխարհի ՛՛սրբազան պատերազմը՛՛` ՛՛Ջիհադ՛՛-ը ՛՛անհավատների՛՛ /ոչ մահմեդականների/ դեմ: 

՛՛Արաբական աշխարհը ոտքի է ելել: Բազմաթիվ անմեղ մարդիկ կոտորվեցին: Կարծում եմ` այս ամենը սկսվեց 1992 թվականից, երբ ԱՄՆ-ը որպես բարի կամքի դրսևոում փորձեց արաբ ժողովրդին ձերբազատել Սադամ Հուսեյնից: Սակայն իրականում արաբ ժողովուրդը հասկացավ, որ սա նավթի և ոչ թե իրենց բարեկեցիկ կյանքի համար էր՛՛ նշել է բանախոսը:

Արեւելագետը զարմանք է հայտնել, թե Պաղեստինում խաղաղ բնակչությանը ջարդող Իսրայելին ինչո՞ւ նույն ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան երբեք չեն քննադատում: Թոմոյանի խոսքով՝ այսօր ամբողջ աշխարհում դիվանագիտական պատերազմ է գնում:  

՛՛Սա դարեր ի վեր եկած հասկացություն է. այն երկրները, որոնք հաղթում են դիվանագիտական պատերազմում, հաղթում են նաև ռազմական բախումներում և պատերազմական գործողություններում՛՛,- նշել է արեւելագետը:

Խոսելով եզդի ժողովրդի սպանդի մասին` բանախոսը նշել է նաեւ, որ պատահական չէ այն, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ եւս մեկ ժողովրդի ցեղասպանություն է տեղի ունենում: նրա խոսքով` այն պետությունները, ովքեր որ չեն ցանկանում ընդունել հայերի Ցեղասպանությունը և միշտ մերժողականությամբ են հանդես գալիս, կազմակերպում են այնպիսի իրադարձություն, որ հայտարարեն, թե ևս մեկ ցեղասպանություն տեղի ունեցավ, ով է հիշում դրանց մասին: 

«Որքան մոտեցավ Ապրիլի 24-ը, այնքան լարված է լինելու ամբողջ աշխարհը»,- ասել է բանախոսը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ