29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանցիների 80 տոկոսը կողմ է Եվրասիական տնտեսական միությանը. Գ. Հարությունյան

“Նորավանք” հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանի հանրության մոտ 80 տոկոսը, ինչպես նաեւ սփյուռքահայերի մեծ մասը ու ռուսաստանցիները ցանկանում են, որ Հայաստանն անդամակցի Եվրասիական միությանը:

“Կատարվել են 2-3 բավականին լուրջ սոցիոլոգիական հարցումներ, ըստ որոնց՝ Հայաստանի հանրության մոտ 80 տոկոսը կողմնակից է, որ Հայաստանը ինտեգրվի Եվրասիական տնտեսական միությանը: Կատարվել են հարցումներ, որոնցից հետեւում է, որ ռուսաստանյան հանրությունը Բելառուսիայից հետո ամենաշատը կցանկանար միությունում տեսնել հենց Հայաստանին: Այսինքն՝ որոշումն, որ ընդունվել է՝ բխում է հանրության ցանկություններից, հանրության ձգտումներից”,- ասել է նա:

Բանախոսի պնդմամբ`  Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը լուծում է ռազմաքաղաքական անվտանգության խնդիր հենց Հայաստանի համար:

“Ռազմաքաղաքական անվտանգությունից միությանն անդամակցելու քայլը ճիշտ էր ծրագրավորած եւ այն բխում է ազգային շահերից, քանի որ պատերազմի վտանգը բխում է ոչ միայն ադրբեջանական կողմից, այլ նաեւ Մերձավոր Արեւելքում իսլամական կազմակերպությունների կողմից: Վերջիններս հայտարարել են, որ ոչ միայն Մերձավոր Արեւելքում են արդարություն հաստատելու, այլ նաեւ մտադիր են տեղափոխվել Կովկաս”,- ասել է նա:

Նա նշել է, որ ԵՏՄ-ին միանալը Հայաստանի համար նաեւ տնտեսական խնդիրներ է լուծում եւ հույս է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը կստորագրվի: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ