11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանը չունի “խաղաղության դաշնակից”. 168 ժամ

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում ողջունել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի որոշումը` մասնակցել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը: Կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով` Հայաստանի արտգործնախարարի ներկայությունն այդ արարողությանը կարեւոր էր, չնայած այն փաստին, որ Թուրքիան դեռեւս դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ կամ չի բացել Հայաստանի հետ սահմանը:

“168 ժամ”-ի հետ զրույցում Կիրակոսյանը կարծիք  հայտնեց, որ դա Հայաստանի ԱԳՆ-ի կողմից հասուն դիվանագիտության դրսեւորում էր: Ռիչարդ Կիրակոսյանը նաեւ անդրադարձավ ղարաբաղյան խնդրին` ասելով, որ դատելով Ադրբեջանի գործողություններից` Հայաստանը չունի “խաղաղության դաշնակից”:

Ըստ նրա, Ադրբեջանը դեռեւս ապրում է նախորդ պատերազմով, մինչդեռ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստվում են հաջորդ պատերազմին:

“Մենք կարող ենք ասել, որ Ադրբեջանի գործողություններն ավելի հետ գցեցին բանակցային գործընթացը: Սա նաեւ ցույց տվեց, որ թշնամիներ ձեռք բերելու, ընկերներին կորցնելու եւ միջազգային հանրությանը զայրացնելու գործում Ադրբեջանին հավասարը չկա”,- նշեց քաղաքագետը: 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ