24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Օգնության եկած քաղաքական կնքահոր «մտքի քերականությունը» ընդամենը վերջին ճիգն է այն զենքով, որով տարիներ շարունակ կռվել է ԱԶԳԻ դեմ՝ պառակտումը

Նախկին հետախույզ, ռազմագետ Գևորգ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Օգնության եկած քաղաքական կնքահոր «մտքի քերականությունը» ընդամենը վերջին ճիգն է այն զենքով, որով տարիներ շարունակ «հակհհշյականությունը» կռվել է ԱԶԳԻ դեմ, իսկ այդ զենքը մի անուն ունի՝ Պառակտում։

Աղետալի է ձեր վիճակը, պարոնա´յք, այնպես ինչպես ժամանակից շուտ բացահայտված դիվերսանտինը, ով մարտի ժամանակ ամրոցը ներսից քանդում է ու թշնամու առաջ դարպասները բացելուն պատրաստվում։

Պարոն Տեր-Պետրոսյան, եթե կորոնովիրուսը պատերազմ է, ապա այդ պատերազմում հաղթանակի առաջ բարիկադներ կառուցողը «հրամանատար-իշխանությունն» է, դուք դա շա´տ լավ կհասկանաք,վստա´հ եմ։ Կհասկանաք նաև, որ պատմությունը լավ առումով էլ կրկնվելու հատկություն ունի։

Համոզվա´ծ եղեք՝ այս պատերազմում էլ է ԱԶԳԸ հաղթելու։

Համակերպվե´ք, սին հույսեր փայփայելու փոխարեն, իրատեսությունը օգտակար է առողջությանը։

Առողջություն եմ մաղթում բոլորին»։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ