01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սիրտս վկայում է, որ Ծառուկյանին պատկանող խաղատանը լիցենզիայից զրկելու հարցը կրկին օրակարգ կբերվի․ Մուրազի

Politik.am-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ապրիլի սկզբին Ֆիննախը հայտարարեց, որ քննարկում են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը։ Հետո Ֆիննախը խնդրել էր հարցի քննարկումը տեղափոխել ապրիլի 30-ից հետո։

Սա ըստ էության իշխանությունների կողմից սպառնալիք էր, որպեսզի ԲՀԿ պատգամավորները դադարեցնեն իրենց ակտիվ գործունեությունը։ Միևնույն ժամանակ հարցը առկախում էին, որպեսզի ԲՀԿ-ին տանեն բանակցությունների։

ԲՀԿ-ն չտրվեց շանտաժի, ավելի այսօր Ծառուկյանը հայտարարեց, որ «Երկիր ենք կորցնում» և կոչ արեց հրատապ քննարկումներ սկսել։

Սիրտս վկայում է, որ մոտ օրերս Ֆիննախը խաղատանը լիցենզիայից զրկելու առկախված հարցը կրկին օրակարգ կբերի։ Դե այս իշխանությունները միայն շանտաժի լեզվով են կարողանում հարաբերվել»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ