24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԻՔԸ

Համաճարակային աղետը և սոցիալ-տնտեսական ճգնաժամը կլանել են մեր հասարակության ողջ ուշադրությունը, սակայն անգամ և հատկապես այս դժվար իրավիճակներում մենք պարտավոր ենք ուշադրության կենտրոնում պահել մեր ազգային օրակարգի և անվտանգության հարցերը, ինչպիսին է Արցախյան հիմնախնդիրը:

Հիշում եք, որ իր վերջին ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Լավրովի աղմկահարույց հայտարարությունների մասին հարցին, անհաջող և անփառունակ կերպով փորձեց պաշտպանվել ԱՄՆ պետդեպարտամենտի մի պաշտոնյայի գնահատականների հետևում: Փաշինյանն ասել էր, որ այդ մեկնաբանություններն անելիս (խոսքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂ հակամարտության կարգավորման սեղանին ռուսական առաջարկների մասին է, որոնք ենթադրում են հակամարտության փուլային կարգավորում մեկնաբանության մասին է) պետք է ուշադրություն դարձնել, որ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը հայտարարեց, որ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունն օգտակար չի համարում։

Փաշինյանի այդ պատասխանը շատ քննադատվեց նախևառաջ այն պատճառով, որ նա մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների մեջ հղում է կատարում Ռուսաստանի գեոպոլիտիկ մրցակցի տեսակետի վրա: Եվ երկրորդը, որ փաշինյանական մատուցման մեջ ԱՄՆ Պետդեպի ներկյացուցչի խոսքերի էությունը աղավաղված է և անգամ օգտագործման դեպքում չի կարող պաշտպանել Փաշինյանին Ռուսաստանի նախարարի հայտարարությանը շիտակ անդրադառնալու պատասխանատվությունից:

Եվ ահա երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, անդրադառնալով նույն հարցին, բառացի ասաց այն, ինչ Նիկոլ Փաշինյանին ասում էին մենք: Համոզվելու համար, թե ինչպես հերթական անգամ բացահայտվեց փաշինյանական վտանգավոր մանիպուլյացիան, այն էլ՝ ազգային օրակարգի և անվտանգության կարևորագույն խնդիր հանդիսացող հարցով, դիտեք ներկայացված տեսանյութը:

Հ.Գ. Կորոնավիրուսը թոքաբորբ է առաջացնում է, բայց ոչ՝ հիշողության կորուստ: Առողջ եղեք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ