17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կառավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի. Ծառուկյանի ելույթը՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստին

Հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ այսօր՝ հունիսի 5–ին, տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստը, որը վարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Ելույթի սկզբում Ծառուկյանը նշել է, որ երկրում ստեղծված իրավիճակը պարտադրել է այսօր հանդես գալ սթափ գնահատականներով եւ ներկայացնել ելքեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ։

«Գիտեք, որ կառավարությանը հնարավորություն էր տրված, լիարժեք ժամանակ, որ իրենք կարողանային ժողովրդի սպասելիքներն իրականացնեին, այսինքն իրենց խոստումները, որ տվել էին ժողովրդին, եւ ինչի հիման վրա իրենք իշխանություն դարձան։ Մենք նույնպես աջակից ենք եղել այդ փոփոխություններին, որ կարողանանք դա իրականություն դարձնել, եւ իհարկե հնարավորություն կար ժողովրդի սպասելիքն իրականություն դարձնել։ Բայց երբ ստեղծվեց իրենց կառուցվածքը, ծրագիրը, կազմը, ես ասացի, որ այդ կազմով հնարավոր չէ այս խոստումներն ու սպասելիքներն իրականացնել։ Հիմնական խնդիրն այն է, որ այդ կազմի մեջ կան մարդիկ, պատասխանատուներ, կառավարիչներ, որ իրական կյանքում քարը քարին չեն դրել, ոչ մի ոլորտ չեն ղեկավարել, կա փորձի պակաս, եւ դա հասկանալի էր, որ դա իրականություն չէր դառնա։ Կարող եք նայել՝ ես դա ասել եմ 1 տարի, տարիուուկես առաջ, որ ժողովուրդը փորձադաշտ չէ, պետությունը փորձադաշտ չէ, եւ որ պետք է լինեն փորձառու, պրոֆեսիոնալ արդյունք ցույց տված մարդիկ, եւ կապ չունի կուսակցական պատկանելությունը, կամ իրար հետ քայլելու խնդիր չկա։ Ես այն ժամանակ ասել եմ, որ անհնար է այդ սպասումներն իրականացնել, եւ որ պետք է 97 տոկոսին փոխել, այսօր տեսնելով այս ձախողումները, լիարժեք կարող եմ ասել, ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի, որովհետեւ բոլոր ոլորտները ձախողված են»,– ասաց Ծառուկյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ