05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ակնհայտ է մի բան, որ նախկին իշխանությունները ճիշտ էին». Շարմազանով

ՀՀԿ  ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր 2016թ.-ի ապրիլյան իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ դիրքերում մեր զինուժը սպառազինության, վառելիքի, սննդի խնդիր չի ունեցել:

Ըստ այդմ, արձանագրենք, որ տարիներ շարունակ պետականաքանդ շրջանակները՝ գրանտակերները, ապազգային իբր ընդդիմադիրները, իբր իրավապաշտպանները, գործող իշխանության հետ սերտ առնչվողները դավաճանական քարոզ են արել ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ իշխանությունների:

Եւ ուրեմն քանի որ սկսել եք, պետք է ավարտին հասցնեք. հանձնաժողովը պետք է գնահատական տա այս դավադիր վարքագծին:

Ապրիլյան պատերազմում մենք բոլորս հաղթել ենք Ադրբեջանին: Հաղթել ենք մեր միասնության շնորհիվ, ժողովրդի եւ օրվա հրամանատարության, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Ակնհայտ է մի բան, որ նախկին իշխանությունները ճիշտ էին:

Հ.Գ. Հաջորդը «ջրվելու» է համատարած թալանի մասին միֆը:

Հեքիաթասացները իրենց գերագույն-գլխավորի՝ պրն. աննախադեպի առաջնորդությամբ պետք է հեռանան»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ