23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այսօր մենք մեր ժողովրդին մի տեսակ պանիկայի մեջ ենք գցում՝ պետք չէ նման բան անել. Սասուն Միքայելյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի խոսքով՝ այսօր ԱԺ արտահերթ նիստում շատերը խոսեցին պատերազմից ու խրամատներից՝ համաճարակը համեմատելով պատերազմի հետ:

«Այդ խրամատների վայրն այսօր շատերը տեղը չեն բերում, բայց դե, հարցս դրանում չէ: Ուզում եմ ասել, որ ես իմ քաղաքական այս ամեն ինչը վերլուծել եմ՝ պատերազմական ժամանակաշրջանի հետ համեմատելով: Ուզում եմ ասել, որ այսօր Ազգային ժողովը մեր գենշտաբն է, որովհետև այս ամբիոնն ամենահասանելի տեղն է, որտեղ մարդիկ միանգամից լսում են ու կարծիք հայտնում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավորը:

Ըստ նրա՝ պատերազմական իրավիճակում, որքան էլ ամեն ինչ պլանավորված լինի, հարձակումների դեպքում հրամանատարն է որոշում՝ որ ուղղությամբ գնան և ինչ անեն:

«Այսօր մենք մեր ժողովրդին մի տեսակ պանիկայի մեջ ենք գցում, պետք չէ նման բան անել, դրա հետ մեկտեղ՝ մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, մի բան մեր ուղեղի մեջ պետք է լինի՝ ամեն մեկս միշտ պատրաստ պետք է լինենք պատերազմի՝ այսօր, վաղը, մյուս օրը: Այսօր ԱԺ-ի համախմբվածությունն առավել ևս կարևոր է, քան թե որևէ ժամանակ: Երկրում կա իրավիճակ, որը պետք է կարգավորվի: Ասում են՝ եթե ուզում ես թշնամուդ վնասազերծես, նրա հետ պետք է քայլես, դրա համար իմ խնդրանքն է, որ համախմբված լինենք»,- հայտարարեց պատգամավորը:

Նա նաև ընդգծեց, որ առկա իրավիճակում հայտնվել է ոչ միայն  Հայաստանը, այլև  ամբողջ աշխարհը: Հետո պատմական ալեգորիկ ակնարկ արեց:

«Ֆրանսիացիներն ու հռոմեացիները երբ կռվել են, հռոմեացիները մեծ թվաքանակով են եկել, բայց ֆրանսիացիները հաղթել են: Հետո վերլուծել են, թե ինչու են ֆրանսիացիները հաղթել, պարզվել է, որ հռոմեացիների կողմից հրամանատարները շատ են եղել՝ միտքս հասկացաք»,- եզրակացությունը թողնելով խորհրդարանականներին՝ ավարտեց ելույթը  Սասուն Միքայելյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ