06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարակակիրների մահերի «2-րդ ցուցակը» ավելի կասկածելի է դառնում․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Վարչապետը ուղիղ եթերում հենց նոր հայտարարեց այսօրվա խայտառակ թիվը՝ 697 նոր դեպք։ Մահվան թվերը՝ 6 դեպք, պլյուս 9 մահ «երկրորդ ցուցակում»՝ որ պատճառը ՔՈՎԻԴ-ը չի, բայց մարդն ունեցել է ՔՈՎԻԴ։ Ճիշտն ասած՝ այդ «երկրորդ ցուցակը» ի սկզբանե շատ կասկածելի էր ու գնալով ավելի կասկածելի է դառնում, հատկապես հիմա, երբ այն իր օրական թվով գերազանցում է «առաջին ցուցակին»։ Հուսով եմ՝ մի օր առողջապահության մահարարը ժամանակ կգտնի այս «մանիպուլյացին» համոզիչ ու մատչելի ձևով բացատրելու։ Օրինակ՝ երեկ երեկոյան ժամանակ գտել է ընդդիմադիր ֆրակցիայի վրա «նաեզդ» անող բոցաշունչ գրառման համար։ Մի խոսքով, վատ է վիճակը։

ՀԳ. Դիմակ դնելու կանոնները այսօրվանից խստանում են։ Հույս ունենանք՝ դա կօգնի»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ