13 Հունիսի, Saturday, 2026
KFC

Հայկական ավիաընկերություններին արգելվել է չվերթներ իրականացնել ԵՄ տարածքում

Եվրամիությունն ավիաընկերությունների ցանկ է հրապարակել, որոնց որոշակի վերապահումներով արգելվում է չվերթներ իրականացնել ԵՄ տարածքում:

Անվտանգության համապատասխան կանոնների չապահովման պատճառով ԵՄ տարածքում թռիչքներ իրականացնելու արգելքի տակ են հայտնվել նաև Հայաստանի ավիափոխադրողները, որոնց թվում են «Արմենիա», «Արմենիան էյրվեյս», «Արմենիան հելիքոփթերս», «Ատլանտիս Արմենիան էյրվեյս», «Ատլանտիս յուրոփիան էյրվեյս», «Մարս ավիա» և «Սքայբոլ» ընկերությունները:

Նշվում է, որ այս ցանկում հայտնված ավիափոխադրողներին կարող է թույլատրվել չվերթներ իրականացնել վարձակալվող օդանավերով, որոնք կպատկանեն այն ավիաընկերություններին, որոնք չեն հայտնվել սահմանափակումների ցանկում:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ