23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մայիսի 28-ը մեր ազգային խորհրդանիշներից է, որն ամփոփում է ազգի անցած ճանապարհը. Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ուղերձ է հղել Առաջին Հանրապետության օրվա 102-ամյակի առթիվ։ 

«Մայիսի 28-ին Հայաստանը, Արցախը և, առհասարակ, ողջ հայությունը տոնում են Առաջին Հանրապետության օրը:

1918թ. մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է: Հայաստանի Առաջին Հանրապետությունն անվարան հիմքն է Հայաստանի պետականության:

Պետականության վերականգնումը բախտորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Եվ հենց Առաջին Հանրապետությունն է, որ հայկական պետական մտածողության, հայապահպանության, ազգային արժեքների վերահաստատման և պահպանման սկիզբ դրեց:
Մայիսի 28-ը մեր ազգային խորհրդանիշներից է, որն ամփոփում է ազգի անցած ճանապարհը և նրա փոխանցումը ապագա սերունդներին:

Շնորհավոր Մայիսի 28:

Կեցցե՛ Հայոց պետականութունը»,-ասված է ուղերձում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ