06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

3 թեստից մեկը դրական է, ինչը խոսում է խայտառակ քիչ թեստավորման մասին. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկվա ընթացքում.

• 1253* թեստ է արվել
• 442 վարակակիր է բացահայտվել
• 32 մարդ է բուժվել
• 15 մարդ է մահացել

* սա ուղղակի իրար գումարել եմ բացահայտված վարակակիրների և բացասական թեստերի թիվը։ Իրականում կարող է մի քիչ տարբերվել թեստերի թիվը։

Կոպիտ ասած՝ 3 թեստից մեկը դրական է, ինչը խոսում է խայտառակ քիչ թեստավորման մասին։

Մեծ հաշվով, կարող են այլևս ընդհանրապես թեստ չանել (կամ միայն Փաշինյանի ընտանիքի և մերձավորների համար մնացած թեստերը պահել) ու հայտարարել, որ համաճարակը հաղթել են։ Մեծ հաշվով, իշխանությունները ձեռքերը լվացել են, քաշվել են մի կողմ և ամբողջ քարոզչական ապարատը՝ Հ1-ից սկսած ֆեյքերով վերջացրած, համոզում է ժողովրդին, որ իշխանություններն այս ամենում մեղք չունեն։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ