15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Մարտի 1-ի» կազմակերպիչներից մեկը Նիկոլ Փաշինյանն է. Վահագն Հարությունյան. Pastinfo.am

«Մարտի 1-ի» կազմակերպիչներից մեկը Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ  պարզվել է Մարտի 1-ի կազմակերպիչների շրջանակը ու ավելացրել, որ գուցե քննչական խմբի նախկին ղեկավարը «գիտի սպանության հեղինակների անուն, ազգանունները»։ Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Հարությունյանն ասաց. «Իհարկե պարզ է, որովհետեւ կազմակերպիչներից մեկն ինքն է եւ դրա համար դատապարտվել է, ճանաչվել է մեղավոր եւ դատապարտվել։ Իհարկե, պարզ է։ Ինքս եմ ստորագրել մեղադրանքի որոշումը եւ մեղադրական եզրակացությունը»։

Հարությունյանի խոսքով՝  կան բազմաթիվ տեսաձայնագրություններ այդ օրվա իրադարձությունների վերաբերյալ։

«Հենց նույն Փաշինյան Նիկոլի ելույթների տեսագրությունները, այլոց տեսագրությունները, հեռախոսային խոսակցությունները։ Ես ասում եմ ակնհայտ բաների մասին, որոնք վիճարկման ենթակա չեն, որովհետեւ կա ակնհայտ տեսագրություն։ Ուզում է՝ ես լինեմ, ուզում է Սասունը լինի Խաչատրյան կամ այլ գերբնական իրավական ունակություններով օժտված քննիչ, այդ տեսագրությանը, ելույթին, պետք է տրվի գնահատական եւ համոզված եմ՝ դրանց տրվել է ճիշտ, օբյեկտիվ  գնահատական»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ նախաքննության նպատակն այդ ամենը խեղաթյուրելն է եւ չգիտես ինչի հիման վրա զանգվածային անկարգություններ կատարողները վերածվեցին ցուցարարների։

«Ինչպես կարելի է Կարմիր խաչի նշանով ավտոմեքենան այրող հրոսակին, ամբոխին համեմատել ցուցարարի հետ»,- նշել է Հարությունյանը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ