16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Գովազդը, համեղ խեցգետինն ու մանրը

Henaran.am-ը շարունակում է ուսումնասիրել սրճարանների ամառային առաջարկները: Այս անգամ որոշեցինք գարեջուր ու խեցգետին վայելել “Թոմաս”-ում: Չնայած համեղ ու թարմ խեցգետիներ էին, սակայն սրճարանը իր գովազդով “մոլորեցրել” է սպառողին: 

“Վճարում ենք 2000 դրամ եւ վայելում անսահմանափակ խեցգետիներ սկսած ժամը 20-ից”՝ գրված է սրճարանի Ֆեյսբուքի էջում, բայց արի ու տես խեցգետինները պիտի վայելես մինչեւ 23.30-ը: Այս մասին սպառողը տեղեկանում է միայն սրճարանի դիմաց տեղադրված ցուցանակից:

Հետաքրքիր էր նաեւ հրաժեշտը: Հաշիվ ներկայացնելուց հետո մոտ 10 րոպե սպասեցինք, այդպես էլ կարծես չէին ցանկանում բերել մանր ու  ՀԴՄ կտրոնը: Միայն մեր պահանջից հետո բերեցին՝ մռայլ հայացքով, չնայած մինչ այդ մատուցողներն շատ բարեհամբույր եւ ժպտադեմ էին:

 Բնականաբար, ազգային “սովորույթի” կանոններով՝ մանր չվերցրինք…

Ի դեպ, ի տարբերություն այլ սրճարանների, այստեղ խոնավ անձեռոցիկներ տրամադրում էին անսահամանափակ քանակությամբ…

Պատրաստ ենք նաեւ ներկայացնել սրճարանի տեսակետը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ