23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ են կանայք միշտ մեղավոր․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է  նախօրեին Երեւանում տեղի ունեցած ողբերգական դեպքին ու հասարակական արձագանքին՝ նշելով, որ այն հասարակությունը, որտեղ բոլոր չափանիշներով նորմալ ընտանիքի նորմալ հայրը կարող է սպանել իր երեխաներին եւ ինքնասպան լինել, խորապես մտածելու, ինքն իրեն հարցեր տալու պատճառներ ունի։

Աննա Հակոբյանը նախ ներկայացրել է, թե ինչպիսի կարծիք է հասարակության շրջանում ձեւավորվել դեպքի առնչությամբ՝ հատկապես անդրադառնալով այն փաստին, որ սոցիալական ցանցերում շատերը քննադատել են եւ մեղավոր են համարել ընտանիքի մորը կատարվածի համար, մինդեռ դրա համար ոչ մի հիմք չի եղել։ Ի տարբերություն դրա, ըստ Աննա Հակոբյանի, հիմք կա կարծելու եւ առաջ քաշելու այն վարկածը, որ, միգուցե, ընտանիքի հայրը հոգեբանական խնդիրներ է ունեցել, ինչի մասին կարող է վկայել Երեւանի պատմության թանգարանի տնօրենի տված բնութագիրը, ըստ որի, նա փորձաշրջան անցնելուց հետո աշխատանքի չի ընդունվել եւ ներկայացրել է առաջարկներ, գաղափարներ, որոնք տնօրինության հավանությանը չեն արժանացել։

«Տղամարդը գտնվել է տարիքային բարդ խմբի մեջ, փորձել է վերգտնել իրեն, գուցե աշխատանք գտնելու այլ փորձեր նույնպես եղել են, որ ձախողվել են, իր մոտ զարգացել է թերարժեքության բարդույթ, ինքնագնահատականի անկում, ունեցել է գեղեցիկ կին, որին խանդել է․ ունենք ինֆորմացիա, որ կինը տնից դուրս չի եկել շատ, եւ միգուցե դա հարկադրված է եղել այդպես անել։

Գուցե նաեւ կարող ենք ասել՝ կինը ճնշումին չի դիմացել, որոշել է բաժանվել, բայց քանի որ ունենք տեղեկատվություն, որ նրանք հաշտվել են, կարող ենք ենթադրել, որ կինը վերադարձել է ՝ հույս ունենալով փրկել իր ընտանիքը։ Կարծում եմ՝ եթե իրավունք ունենք քննարկելու, որ կնոջ վարքն է եղել նման բանի պատճառը, իրավունք ունենք քննարկելու նաեւ, որ, կարող է՝ ամուսնու խնդիրներն են հանգեցրել նման ողբերգական վախճանի։ Բայց մենք նաեւ ունենք փաստ, որ այդ տղամարդը, եթե նույնիսկ ունեցել է խնդիրներ, շատ վարպետորեն թաքցրել է բոլորից, նույնիսկ կնոջից, որովհետեւ կինը, եթե նույնօսկ կասկածեր, որ այդ սիրող հայրը կարող էր երեխաներին վնասել, չէր վերադառնա, կամ գիշերը չէր քնի։ Կարող ենք ենթադրել, որ ինքը թաքցրել է իր խնդիրները բոլորից։

Այստեղ առաջանում է կարեւոր հարց, թե ինչու է թաքցրել։ Պատասխանի վարկածներ եմ ուզում առաջ քաշել՝ հնարավո՞ր է՝ թաքցրել է, որովհետեւ 40-ամյա հայ տղամարդու համար խոստովանելը, որ ունի խնդիրներ իր ներսում, իր հոգեբանության մեջ, իր գլխում, կնոջ հետ, ուղղակի ամոթալի է։ Հնարավոր է՝ թաքցնելու պատճառը դա է եղել։ Պատկերացնենք մի իրավիճակ, որ չի թաքցնում, խոստովանում է մեկին․ նա լուրջ արձագանքի կարժանանար, ինքնագնահատականը շատ ավելի նսեմացնող երեւույթներ, բառակապակցություններ՝ ի՞նչ տղամարդ ես, որ չես կարողանում քո ընտանիքի հարցը լուծել։

Կամ եկեք պատկերացնենք, որ խոստովանած լիներ, որ ունի խնդիրներ, մեկը խորհուրդ տար դիմել մասնագետի՝ օրինակ, հոգեբանի, նույն այդ հարեւանները իմանային, որ այդ տղամարդը հաճախում է հոգեբանի, պատկերացնենք՝ ինչպիսին կլիներ հարեւանների արձագանքը, ինչ մթնոլորտ կստեղծվեր նրա շուրջ։ Նա ծաղրի առարկա կդառնար, այնպիսի մթնոլորտ կստեղծվեր, որ նրան կոչնչացնեին։ Սա, միգուցե, նշանակում է արդյոք, որ այդ տղամարդը պետք է կամ ոչնչանար  հոգեբանորեն, մտքով, զրոյանար իր հարեւանենրի աչքում, կամ ոչնչանար, ընտրեր սեփական ոչնչանալու ճանապարհը, ինչը նա արեց։

Իմ կարծիքով՝ եթե նույնիսկ սեփական կնոջը խոստովաներ, որ ունի խնդիրներ, կարող է եւ նույն պատասխանին արժանանար, որովհետեւ ընդունված է, որ տղամարդը իրավունք չունի ունենալ խնդիրներ, ինքը պետք է խնդիրներ լուծողը լինի։

Ուղում եմ փորձենք պատկերացնել այն տառապանքը, որ 40 տարեկան սթափ մարդը մոտեցել է անկողնում արջուկը գրկած քնած իր 8-ամյա տղային, գրկել է, հանել է անկողնուց, մոտեցրել է պատուհանին ու բացել, նետել ցած։ Պատկերացնենք այն վայրկյանները, որ նա քայլել է այդ կերպ ննջարան, գրկել իր 5-ամյա աղջան եւ մոտեցրել․․․

Ուզում եմ պատկերացնենք այն դժոխքը, որի միջով այդ անձն անցել է, որովետեւ չի գտել իր կյանքում որեւէ այլ լուծում։ Ուզում եմ նաեւ մեզ հարց տանք՝ ի՞նչ են զգացել այդ երեխաները, 5-ամյա աղջիկը, որի համար հայրական գիրկն ամենաապահով տեղն է, կամ տղա երեխան ինչ է զգացել այդ պահին։ Ես ուզում եմ փորձենք մտնել այդ մարդկանց դրության մեջ, հարցնենք՝ արդյո՞ք մենք ունենք պատասխանատվության բաժին, մեղավորություն, արդյո՞ք մենք չենք սպանել այս տղամարդուն եւ իր երկու մանկահասկան երեխաներին»,- նշել է նա։

Աննա Հակոբյանը հիշել է այլ դեպքեր նույնպես, երբ ողբերգության համար հասարակությունը միանշանակ կնոջն է մեղադրել, ինչպիսին է 2011թ․ տեղի ունեցած այն դեպքը, երբ մայրը խեղադմահ  անելով սպանել է իր երկու մանկահասակ երեխաներին, ապա ինքնասպան եղել։

«Այս դեպքի կապակցությամբ պարզվել էր, որ կինը ունեցել է հոգեկան խնդիրներ, ամուսին ուներ, որն իր հետ չէր ապրում, ավելին, ամուսնու երաշխավոությամբ էր նա տեղափոխվել հոգեբուժարանից տուն՝ երեխաներին խնամելու։ Կարող եմ վստահ ասել՝ մինչեւ այժմ ոչ ոք չի ասել, որ, կարող է, պատահածի համար մեղքի բաժին ուներ ամուսինը»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ