23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մայիսի 4-ից կթույլատրվի ազատ տեղաշարժը, չեն աշխատի տրանսպորտը, մոլերը, հանրախանութները. Վարոս Սիմոնյան

«Մայիսի 4-ից հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները, բոլոր քաղաքացիները ՀՀ տարածքում իրավունք կունենան ազատ տեղաշարժվել». Այսօր ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

«Ձև մեկի լրացման կարիք այլևս չի լինի, թերթիկ պետք չի լինի լրացնել տանից դուրս գալիս: Պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը, քանի որ այն բարձր ռիսկային գործունեության տեսակ է, որի միջոցով կարող է արագ տարածվել վարակը, իսկ մեր գործողությունները շարունակում են ուղղվել վարակի տարածման շղթան կոտրելուն: Նոր փաթեթի շրջանակում, որը կընդունվի, գրեթե բոլոր սահմանափակումները հանվում են, մնում են տնտեսական գործունեության մի քանի տեսակների սահմանափակումները: Չեն գործի մոլերն ու հանրախանութները»,- ասաց փոխնախարարը։

 

Վարոս Սիմոնյանի խոսքով՝ կշարունակեն աշխատել սննդի, պարենի խանութները, գյուղատնտեսական շուկաները, դեղատները: Թույլատրվելու են մշակվող արդյունաբերության մի շարք տեսակներ.

«Մայիսի 4-ից կբացվի տեքստիլը, կոշիկի արտադրությունը և այլ ոլորտներ: Հանրային սննդի մասով կգործեն այն ռեստորանները, սրճարանները, բարերը, որոնք կունենան բացօթյա տարածք: Փակ տարածքներում չի իրականացվի սպասարկում»,- տեղեկացրեց Վարոս Սիմոնյանը՝ հավելելով, որ բաց կլինեն նաև  բուսաբանական, կենդանաբանական այգիները, հատուկ պահպանվող տարածքները: Սպորտային օբյեկտները բաց կլինեն միայն պրոֆեսիոնալ մարզիկների համար:

«Սպորտային օբյեկտների գործունեությունը բացառապես կթույլատրվի պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ, սպորտային միջոցառումների անցկացման համար, սպորտային ակումբների գործունեությունը ևս կթույլատրվի միայն մարզիկների համար»:

Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով՝ տնտեսվարողները պետք է սահմանափակեն իրենց աշխատակիցների ելումուտն աշխատանքի ժամանակ, նույն ձեռնարկության տարբեր արտադրամասերի աշխատակիցների միջև շփումը: Մայիսի 4-ից կսկսեն գործել լվացման, մաքրման, չոր մաքրման ծառայությունները, կաշխատեն վարսավիրանոցները, գեղեցկության սրահները: Վարոս Սիմոնյանի խոսքով՝ չսահմանափակված գործունեության տեսակների վերաբերյալ կլինեն հատուկ ուղեցույցներ, սանիտարահամաճարակային վիճակով պայմանավորված կանոնների պահպանումը կհսկեն պատասխանատու գերատեսչությունները: Կանոնները կհրապարակվեն Կառավարության Covid19 էջերում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ