04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Պերմանենտ հեղափոխությունների շղթայից դուրս գալը նրանց ուժերից վեր է․ «Հրապարակ»

«Վարչապետի յուրաքանչյուր լայվից ու եթերից հետո օրեր շարունակ հասարակությունը քննարկում է նրա ասածները։ Չենք կարող ժխտել, որ երկրի վարչապետն օրակարգ է թելադրում՝ ոճ, մշակույթ, լեզվամտածողություն։ Չի կարելի ասել, որ դրանք ուսանելի են կամ ականջահաճո։ Բայց իր եւ առհասարակ՝ իշխանական թիմի նպատակն այն չէ, որ բարձր մշակույթ սերմանեն, գեղեցիկ լեզվամտածողություն կամ առաջադեմ եւ հանրային շահից բխող գործընթացներ։ Նրանց նպատակը, մեծ հաշվով, աղմուկ, բոլոլա, իրարանցում առաջացնելն է։ Եթե մի քանի օր կամ շաբաթ այդ աղմուկն ու միսկրծոցին պակասում են, նրանք իրենց հարմարավետ չեն զգում։

Նրանց սովորական վիճակը, տարերքը կռիվն է, պայքարը, աղմուկը։ Իսկ դա ենթադրում է հայհոյանք ու վիրավորանք, կոպիտ որակումներ ու կիրթ մարդկանց շրջանում չընդունված գնահատականներ։ Իբր ճշմարտություններ բարձրաձայնելու խիզախություն, իսկ իրականում՝ իրերին ու երեւույթներին մի տեսանկյունից՝ իրենց «զանգակատնից» նայելու ցինիզմ։ Իբրեւ թե ժողովրդին ծառայելու, նրա պատվերը կատարելու հանձնառություն, իրականում՝ ժողովրդի անվան տակ թաքնված սեփական ծրագրերի համառ ու հետեւողական իրականացում։

Դե իսկ հանրային կարծիքի մանիպուլյացիաների, ոչ շատ գրագետ մարդկանց էմոցիաների վրա խաղալու, պարզունակ ստեր բարձրաձայնելու մասին ավելորդ է անգամ խոսելը՝ այնքան շատ է խոսվել։ Ոմանք այս գործելաոճը բացատրում են սեփական իշխանությունն ամրացնելու ցանկությամբ։ Բայց ես կարծում եմ, որ դա որքան էլ կարեւոր, սակայն էական նպատակը չէ։ Նման պահվածքի պատճառն այն է, որ հեղափոխականները կառուցելու-աշխատելու ընդունակ չեն, նրանք քանդելու-փոխելու-արմատախիլ անելու ռեժիմն են նախընտրում՝ պերմանենտ հեղափոխությունների շղթան, որից դուրս գալն իրենց ուժերից վեր է»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ