18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայաստանի վարչապետը շարունակում է ֆանտաստիկան իրականություն ներկայացնելու մոլուցքը. Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանի վարչապետը շարունակում է ֆանտաստիկան իրականություն ներկայացնելու մոլուցքը…

Պարզվում է, ապրիլի 13-ին Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի շուկայից 8,1 միլիոն դոլար գնելը Փաշինյանի կողմից մեկնաբանվել է որպես մարդկանց կողմից նրա կառավարության վարած քաղաքականությանը և դրամին վստահելու արդյունք…

Շատ ուրախ կլինեի, եթե Փաշինյանի ասածները համապատասխանեին իրականությանը… Չգիտես ինչու, երբ ինչ-որ միջազգային կազմակերպության վարկանիշում Հայաստանի դիրքերը վատանում են, պարոն վարչապետը դա անտեսում է և չի հրապարակում այս մասին… Փաշինյանի էջը ուսումնասիրելիս այնպիսի տպավորություն է, որ մենք ապրում ենք Սինգապուրում կան քայլիստների երկրպագուների կենտրոն՝ Լոս-Անջելեսում…

Մինչ Փաշինյանը հրճվում է իր քաղաքականության և դրամի նկատմամբ հասարակության իբրև թե վստահությունից, աշխարհահռչակ Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը վերանայել է Հայաստանի էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը “Կայունից” “Բացասականի” և հաստատել է էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը “BB-” մակարդակում: Զարմանալի չէ, թե ինչո´ւ Հայաստանի վարչապետը իր էջում չէր հրապարակել այս տեղեկությունը…

Իսկ թե ինչու են մարդիկ դոլար վաճառում, ինձ թվում է` շատ պարզ է… Մարդկանց մեծ մասը ծախսել է կուտակած դրամը և, քանի որ գումարի պահանջ ունի, սկսել է ծախել նաև պահուստավորված արտարժույթը… Բացի այդ, ըստ բազմաթիվ օգտատերերի, դոլարի վաճառքը նաև պայմանավորված է նրանով, որ տարվա կտրվածքով բազմաթիվ գործարարներ ապրիլին են վճարում շահութահարկը, որով ևս պայմանավորված է մեծ քանակությամբ դոլարի հայտվելն արտարժույթի շուկայում…

Հ.Գ. Մինչ Փաշինյանը հրճվում է միայն իրեն ու իր թիմակիցներին հայտնի ձեռքբերումներից` իր սիրած միջազգային կազմակերպությունները սառը ցնցուղ են կազմակերպում նրա համար…

Ի դեպ, հիշեցնեմ, որ Fitch Ratings-ը Standard & Poor’s-ի և Moody’s-ի հետ միասին մտնում է աշխարհի ամենաազդեցիկ վարկանիշային “մեծ եռյակի” կազմակերպությունների ցանկում…

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ