01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Վարչապետին դատի են տվել․ «Ժողովուրդ»

«Մարտի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Էմին Ավետիսյանն ազատվեց առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ավետիսյանը չի ընդունում որոշումը. այն բողոքարկել է դատարանում։

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Էմին Ավետիսյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված էր որոշման մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի կայացրած որոշումից 10 օր անց Էմին Ավետիսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով առոչինչ ճանաչել ՀՀ վարչապետի 2020թ.մարտի 31-ի թիվ 406-Ա որոշումը և իրեն վերականգնել զբաղեցրած պաշտոնին:

Բացի այդ, հայցվորը պահանջում է դատարանից պարապուրդի ողջ ժամանակահատվածի ընթացքում նշված պաշտոնի համար վճարված միջին եկամտի չափով գումար հաշվարկեն և վճարելուն պարտավորեցնել:

Որպես ածանցյալ պահանջ՝ հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտներից զատ այդ գումարի համար տոկոսադրույք սահմանել՝ մինչև դատական ակտի փաստացի կատարումը, հաշվարկել»,-գրում է թերթը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ