30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Գիտե՞ք՝ ինչու այդ աղջիկն այդպես վարվեց…. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«2018թ. ապրիլի 12, Կոտայքի մարզում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունն անցնում է մայրուղով քայլող Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների կողքով։ Հիշո՞ւմ ենք՝ ինչ արեց այն ժամանակ Փաշինյանը։ Ճիշտ է` սկսեց թռուցիկներ շպրտել երկրի ղեկավարի ուղղությամբ, հետո էլ շատ գոհ լայվում պատմեց այդ «հերոսության» մասին։ Իր հետ քայլողներն էլ, որ հենց այս պահին բարոյականության քարոզներ են կարդում մետրոյի վագոնում այսօր #պողոսի_պասպորտը ճղած ու վաչրապետի ուղղությամբ նետած աղջկա գլխին, այն ժամանակ հրճվում էին, հիանում ու հպարտանում Նիկոլի արածով։

Այ սենց դեպքերի համար են ասում` կյանքը բումերանգ է։

Գիտե՞ք՝ ինչու այդ աղջիկն այդպես վարվեց։ Որովհետև Նիկոլն ու իր ատելության կուսակցությունը զրոյի են հավասարեցրել իշխանության հեղինակությունը։ Իրենք էին ժամանակին թքում ՀՀ իշխանությունների վրա։ Իրենք են մարդկանց սովորեցրել անարգել ու անպատվել իշխանավորներին։ Ու իրենք վաստակել են այդ պատասխանը։ Արդար ա»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ