23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քյոհնա քեֆչիների խրախճանքը ժանտախտի ժամանակ

Մարտի 1-ին վարչապետ Փաշինյանի Ծաղկաձորի ռեստորաններ այցելելու մասին ֆեյսբուքյան գրառումը ոչ միանշանակ է ընդունվել օգտատերերի կողմից, որոնք հարցադրում են հնչեցնում, թե ինչո՞ւ է մարտի 1-ին Փաշինյանը այցելու ռեստորաններ`նկատելով, թե վարչապետի մոտ սովորություն է դառնում 10 զոհերի հիշատակը ռեստորաններում հարգելը:

Քյոհնա քեֆչիների խրախճանքը ժանտախտի ժամանակ

Գրում է լրագրող Արեգնազ Մանուկյանը: 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե անցյալ, թե այս մարտի 1-ն անցկացրել է ռեստորաններում։ Ինքը դրանով հպարտ է, և ոչ մի վատ բան դրա մեջ չի տեսնում։

Անցյալ տարի երթի մասնակիցներին թողեց ճամփի կեսին ու իր շքախմբով գնաց ռեստորան: Այս տարի էլ հասկացավ, որ երթին մարդ չի գալու, մի քանի րոպեով գնաց Մյասնիկյանի արձանի մոտ ու «քյոհնա քեֆչիի» նման օրն անցկացրեց ռեստորաններում»,-գրում է Top-News.am-ը, նկատելով, թե իսկապես ամենակարևորն այն է, որ նա դրա մեջ ոչ մի վատ բան չի տեսնում։ Ինչ-որ մի ուժ, ներքին ուժ, նրան մարտի 1-ին մղում է քեֆերի։

«Այդ ուժը նրան չի մղում փակվել տանը, մնալ մենակ ու նորից խորհել կատարվածի, մտածել իր և այլոց պատասխանատվության մասին։ Այդ ուժը նրան չի մղում գնալ զոհերի հարազատների տուն, չի մղում գնալ վիրավոր ոստիկանների տուն…։ Միայն ռեստորան։ Սա խորքային ու շատ կարևոր իրողության մասին է խոսում։

Նա զոհերի հարազատներին ուղարկում է Հանրային հեռուստաընկերություն և օրվա PR-ը հանձնում Պետրոսին, իսկ ինքը շտապում ռեստորան՝ ուտելու, խմելու, նշելու։ Ամեն ինչից անկախ՝ պետք է կարողանաս նման բան անել։ Պետք է ուտելիքը կուլ գնա՝ ի վերջո։ և գնում է: Ավելին, դեռ ի լուր աշխարհի հայտնում են, որ չեն բավարարվել մի ռեստորանով, այլ ռեստորանից ռեստորան են գնում»:

88197008_2735617839807788_3095810726149750784_n 

2845D71F-71CA-4730-BFBC-5AEDC7C463F6

88253791_2734507156585523_5171842769932517376_n (1)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ