05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ով որքա՞ն է մուծվել ՔՊ դրամահավաքին․ Հրապարակ

«Մամուլը գրում է փետրվարի 25-ի դրամահավաքի ընթացքում նվիրատուների մասին, իսկ իշխող ուժը շարունակում է գաղտնի պահել նրանց ցանկը։

Գրվեց, որ 20 հազար դոլար փոխանցել է Սամվել Ալեքսանյանը։ Ներկա են եղել եւ գումար են տրամադրել նաեւ Սերժ Սարգսյանի եղբոր մերձավոր ընկեր Գաբրիել Ջեմբերջին, էլիտար շենքերի շինարար Արմեն Մկոյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի խնամին՝ Սարգիս Թադեւոսյանը։

Մոսկվաբնակ մեծահարուստն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի համագյուղացին է, նրա հրավերով էլ մասնակցել է։ Ժամանակին հրապարակումներ եղան, որ նրա աջակցությամբ է Սարգսյանը դարձել գյուղապետ։ Մեզ ասացին, որ նա մոտ 10 հազար դոլար է նվիրաբերել։ Կոկորդիլոսասեր մարզպետը երեկ անհասանելի էր»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ