24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հարգելի Սերժ Թանկյան, տեղյա՞կ եք, որ Պողոսների վարչապետը մտել է ժողովրդի գրպանը, որ «հեղափոխական» նախարարին 30.000 դոլար պարգևավճար տա

Միհրան Հակոբյանը գրում է. «Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,
Տեղյա՞կ եք, որ նախարարին 8 ամսում 30.000 դոլար պարգևավճար տալու համար պողոսների վարչապետը բոմժացնում է ժողովրդին:

Օրեր առաջ սրճարանում, որտեղ տարիներ շարունակ լինում եմ, մատուցողը պատմեց, որ երբեմնի ութ մատուցողներից մնացել են չորսով: Պատմեց, որ աշխատավարձի չափը չի փոխվել, իսկ աշխատանքի ծավալը կրկնապատկվել է: Պատմեց, որ աշխատանքից ազատված չորս մատուցողներից երեքը մինչև հիմա էլ աշխատանք չեն գտնում, իսկ ինքը, թեև դժգոհ է, որ նույն աշխատավարձով կրկնակի ավել աշխատանք է կատարում, բայց այլընտրանք չի գտնում: Փնտրում է, բայց չի գտնում: Քանի որ հին հաճախորդ եմ, ու տարիների ընթացքում լավ հարաբերություններ են ձևավորվել, զրուցեցի նաև սրճարանի սեփականատիրոջ հետ:

Փաստացի, ի՞նչ է տեղի ունեցել. պողոսների վարչապետը հարկային տեռորով ստիպել է, որ սրճարանի սեփականատերը ՀԴՄ տրամադրի ու գրանցի բոլոր աշխատողներին: Սեփականատերն էլ ենթարկվել է: Ստացվել է այնպես, որ առկա հարկային ռեժիմով սրճարանի սեփականատերը չի կարողանում բոլոր ՀԴՄ-երը տալով ու բոլորին գրանցելով եկամուտներ ստանալ ու միաժամանակ ութ մատուցողի համար աշխատատեղ պահել: ՀԴՄ տրամադրելով ու բոլորին գրանցելով՝ սրճարանի սեփականատերը բիզնեսը պահելու համար ստիպված կրճատել է աշխատակիցներին, իսկ կրճատվածների աշխատանքային ողջ ծավալը դրել է չկրճատվածների ուսերին՝ անփոփոխ թողնելով նրանց աշխատավարձերի չափը:

Այսինքն՝ նախկինում ՀԴՄ մի մասը տալով, մի մասը չտալով, աշխատողների կեսին գրանցելով, կեսին չգրանցելով մարդն աշխատատեղ էր ստեղծում 8 հոգու համար: ՀՀ 8 քաղաքացի գումար էր վաստակում տանելի աշխատանքային պայմաններում: Պողոսների վարչապետի հարկային տեռորի պատճառով հիմա այդ բիզնեսում 4 աշխատատեղ կրճատվել է, չկրճատված չորսն էլ անտանելի ծանրաբեռնվածությամբ են աշխատում չփոփոխված աշխատավարձով:

Այսինքն՝ պողոսների վարչապետը հարկային տեռորով եկամուտների վերաբաշխում է կատարել: Պողոսների վարչապետը մտել է ժողովրդի գրպանն ու ժողովրդի շրջանում պտտվող գումարները ֆիսկալ տեռորով քաշում-տանում է պետական բյուջե, որ «հեղափոխական» նախարարին գողեգող, կառավարության գաղտնի որոշմամբ աշխատավարձի երեքապատիկի չափով ամսական հավելավճար տա (1.500.000 դրամ), իսկ 8 ամսվա աշխատանքի համար՝ 30.000 դոլար պարգևավճար: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանանալ Ատելության կուսակցության ու նրա պարագլխի «տնտեսական հեղափոխության» մասին: Ու սա դեռ սկիզբն է։ Մինչև ժողովրդին մինչև վերջ չբոմժացնեն ու պետական բյուջեից պարգևավճարի անվան տակ գանձագողության ճանապարհով ժողովրդի փողերն իրենց տուն չտանեն, չեն հանգստանալու»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ