23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հայկական հասարակությանը պետք է ոչ թե հեղափոխական, այլ պետական մտածողությամբ օժտված կառավարություն». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայկական հասարակությանը պետք է ոչ թե հեղափոխական, այլ պետական մտածողությամբ օժտված կառավարություն։

Հեղափոխությունները՝ թե նախկինում, թե այսօր, իրենց հետ բերում են մերժողականություն, բախումներ, հասարակության բաժանում, ռեպրեսիաներ։

Պատմությունը ցույց է տվել, որ հեղափոխականի «հացն ու ջուրը», ոչ թե արտաքին թշնամուն դիմակայելն է, այլ ներքին թշնամիների փնտրտուքն ու նրանց դեմ պայքարելը։

Այդպես եղավ թե յակոբինյանների դեպքում Ֆրանսիայում,թե բոլշևիկյան Ռուսաստանում։

Դրա արդյունքում հասարակությունները տասնամյակներով մտան ատելության և ներքաղաքական թշնամանքի շրջապտույտի մեջ։

Դժբախտաբար նույն սխալներն այսօր իրականացնում է Հայաստանի «նեոբոլշևիկյան» հեղկոմ-կառավարությունը,որի թիրախում ոչ այնքան ադրբեջանա-թուրքական սպառնալիքի չեզոքացումն է,այլ քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարելը։

Արդյունքում հասարակությունն ավելի է պառակտվում,հասարակության համերաշխության փոխարեն ստանում ենք ատելության հերթական դոզավորումը։

Մինչև ե՞րբ եք այսպես շարունակելու, պարոնայք։

Իշխանությունները գալիս և գնում են, բայց մնայուն պետք է լինի պետության ու ազգային շահը։
Իսկ պետության շահն ամենևին կարիք չունի անբովանդակ պոպուլիզմի և անվերջ շարունակվող տեսարանների։

Բավական է ժողովրդին կերակրել տեսարաններով։

Եվ վերջապես գիտակցեք,եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ,ապա մեզ պետք է ուժեղ Հայաստան»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ