24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երևանի քաղաքապետարանում տարեսկզբին 25.4 մլն դրամի պարգևավճարներ է բաժանվել

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Քաղաքապետի կարգադրություններ» բաժնից տեղեկանում ենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և վարչական շրջանի ղեկավարներին հատկացվել է ընդհանուր 24.8 միլիոն դրամ պարգևավճար որպես խրախուսանք բարեխիղճ աշխատանքի համար և ևս 600.000 դրամ պարգևավճար Ամանորի միջացառումների պատշաճ կազմակերպման համար։ Այսպես.

  1. Երևանի քաղաքապետի՝ հունվարի 15-ի 4-Ա կարգադրությամբպարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարները։

Կարգադրության մեջ մասնավորապես նշվում է. «Աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար՝ Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների ղեկավարներին խրախուսել դրամական պարգևատրմամբ՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի հաշվին՝ համաձայն հավելված հ.1-ի և հավելված հ.2-ի:»։

Հավելվածով 1-ով պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի 123 աշխատակիցներ, այդ թվում՝ քաղաքապետի տեղակալները, խորհրդականները, օգնականը, մամուլի քարտուղարը, գլխավոր ճարտարապետը, աշխատակազմի քարտուղարը և տեղակալները, բաժինների և վարչությունների պետերն ու տեղակալները՝ բոլորը 136.000 դրամի չափով։

Պարգևատրման ընդհանուր չափը կազմել է 16.728.000 դրամ։

Հավելված 2-ով պարգևատրվել են Երևանի 11 վարչական շրջանների ղեկավարները՝ բոլորը 136.000 դրամի չափով։

Պարգևատրման ընդհանուր չափը կազմել է 1.496.000 դրամ։

  1. Երևանի քաղաքապետի՝ հունվարի 29-ի 29-Ա կարգադրությամբպարգևատրվել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

Կարգադրության մեջ մասնավորապես նշվում է. «2020թ. Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Երևան քաղաքում անցկացված միջոցառումների կազմակերպման և համակարգման գործընթացների շրջանակներում աշխատանքների կատարումը պատշաճ ապահովելու, ծառայողական պարտավորությունները բարեխղճորեն կազմակերպելու համար Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանին պարգևատրել 600.000 դրամի չափով Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին»:

  1. Երևանի քաղաքապետի՝ փետրվարի 1-ի 55-Ա կարգադրությամբպարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները։

Կարգադրության մեջ մասնավորապես նշվում է. «Աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին խրախուսել դրամական պարգևատրմամբ՝ Երևան քաղաքի 2020թ.-ի բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին՝ համաձայն հավելվածի:»։

Հավելվածով պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի 22 աշխատակիցներ, այդ թվում՝ քաղաքապետի տեղակալները, գլխավոր ճարտարապետը, աշխատակազմի քարտուղարը՝ յուրաքանչյուրը 480.000 դրամի չափով և վարչության պետերն ու Անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալը՝ յուրաքանչյուրը 265.000 դրամի չափով։

Պարգևատրման ընդհանուր չափը կազմել է 6.590.000 դրամ։

Նշենք, որ այս կարգադրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները պարգևատրվել են հունվար ամսին աշխատած 17 աշխատանքային օրերի համար։

Այսպիսով՝ Երևանի քաղաքապետի 3 կարգադրություններով տարեսկզբին Երևան քաղաքի 2020թ.-ի բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին հատկացվել է 25.414.000 դրամ պարգևավճար։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում 2019 թվականին հատկացված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 1.7 միլիարդ դրամ։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ