24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ձեզ թվում է, թե ֆաշիստական դիկտատուրան Գերմանիայում ո՞նց է հաստատվել. քվեարկությամբ ու ՀԱՆՐԱՔՎԵՈՎ

Ձեզ թվում է, թե Սահմանադրության հակասահմանադրական հանրաքվեն վերջն է ու… վե՞րջ… Ասենք, հոգեխանգարմունքի սկզբունքով, ոնց որ էն շվաքի «այո» երգում է ասվում՝ հարավկորեաբար գնում ու սաղով ասում եք՝ «այո»… հեղափոխությանը: Ենթադրենք: Ի դեպ, մեկն այդ չ-այո երգի տակ գրել էր, թե… ով չի ասում՝ այո, հայ չի (հոգեխանգարմունք ասելով՝ նման դրսևորումները նկատի ունեմ):

Ինչ որ է: Ամեն քաղաքացի ազատ է իր դիրքորոշման մեջ, իհարկե: ԱԶԱՏ: Դա նշանակում է, որ ով ուզում է՝ մասնակցում է, մասնակիցներից ով ինչպես ուզում է, այնպես էլ քվեարկում է: ԲԱՅՑ:
Դրանով ոչինչ չի ավարտվելու:

Մի կես տարի հետո Փաշինյանը մեկ էլ մի ուրիշ բան է մտածելու, որ էլի՝ «հեղափոխությանն ասվի այո», մի կես տարի հետո՝ էլի մի նման բան, այսինքն՝ մի հատ էլ դրանով «հեղափոխություն» պետք կլինի վերահաստատել, հետո մի երկու-երեք անգամ էլ՝ 2-3 տարվա մեջ (եթե այդքան երկիրն ու պետությունը ձգեն):

Դե, երկրորոդ դեպքում, հանկարծ կհիշեն, որ լրատվամիջոցներն են խանգարում հեղափոխությանն ու ժողովրդի վիճակը լավացնելուն: Ու կմնան 3 լրատվամիջոց՝ մեկի մեջ. «Հայկական ժամանակ» թերթուկը, չ«Ազատություն» ամերիկյան ալիքը, մեկ էլ՝ Հ1-ը:

«Այո» միահամուռ քվեարկությամբ, մնացածին կփակեն: Հբ աջորդ անգամ հեղափոխությանը կպահանջվի փակել բոլոր կուսակցությունները…

Հետո, կպարզվի, որ մինչև բոլորի բնակարանները պետական չլինեն ու անձնական սեփականությունը չվերացվի, Հայաստանում զարգացում ու երջանկություն չի լինի…

Վերջում արդեն ոչ մի բան էլ քվեարկության դնելու կարիք չի լինի: Հիմնականն այն է, որ էդ մարդիկ մենակ հրահրելուց և հեղափոխություն-մեղափոխություն խաղալուց են լավ ու էս 2 տարի է, հենց մենակ դրանով էլ զբաղված են: Ջհաննամը, թե երկրի տնտեսությունը ու մնացած ամեն ինչը չի սկում, կարևորը՝ «ժողովուրդն ուրախ ա», մարդկանց դեմքին լաաաաայն ժպիտ ա հայտնվել…

Ձեզ թվում է, թե ֆաշիստական դիկտատուրան Գերմանիայում ո՞նց է հաստատվել: Իմացողները գիտեն, չիմացողներին էլ թեթևակի հուշեմ, որ քվեարկությամբ ու ՀԱՆՐԱՔՎԵՈՎ է հաստատվել, ի դեպ թույն միաձայնությամբ, կարծեմ, մի 89 տոկոս «այո»-ով, դե, էն նայն այսողներին էլ, գիտեք, քիչ չի ոչ արիացի ու ոչ գերմանացի համարեցին, հետո էլ համակենտրոնացման ճամբարներում կոտորեցին կամ նման մի բան:

Ի դեպ, էլի ժողովուրդն ուրախ էր, համատարած երջանի՜կ, ֆյուրերի համար ուշագնաց եղած վիճակում…

Արմեն Հակոբյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ