13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Փետրվարի 23-ին կնշվի Բուն Բարեկենդանը

Փետրվարի 23-ին՝ ժամը 13:30-ին, տեղի կունենա Բուն Բարեկենդանի տոնախմբությանը, որը շքերթով կմեկնարկի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու մոտից։Ինչպես տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը, մասնակիցները դիմակներով, երգուպարով, դհոլ-զուռնայով, հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, Մեսրոպ Մաշտոցի պողոտայի ամեն խաչմերուկում տոնական շուրջպար բռնելով, կքայլեն դեպի Ազատության հրապարակ: Այստեղ սպասվում է մեծ տոնախմբություն, որն Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կազմակերպել են Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Տոնախմբության շրջանակներում տեղի կունենան.

թատերական ներկայացումներ

ազգագրական երգուպար

ծիսական ուտեստներ

ձեռագործ աշխատանքների ցուցադրություն-վաճառք

ազգային խաղերի մրցումներ

մրցանակներ

Քաջ Նազարն ու Ուստիանն էլ իրենց ուրախ կատակներով անպոչ գդալի նման ամեն տեղ մեջ կընկնեն…

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ