20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մարզպետները լծվել են «այո»-ի քարոզարշավը բարով-խերով անելու գործընթացին

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, ՔՊ հայտնի նիստից հետո բոլոր մարզպետները լծվել են «այո»-ի քարոզարշավը բարով-խերով անելու գործընթացին: Ասում են, որ «այո»-ների քանակից է  կախված  նրանց հետագա պաշտոնավարումը, եւ այդպես էլ վերին հանձնարարականը հասցրել են  գյուղապետներին եւ մյուս համայնքային օղակներին:

Այդ առումով ջանք չի խնայում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Վերջինս համայնքապետներին  բաց տեքստով ասում է, որ պետք է աշխատել «այո»-ի համար: 

Սակայն, հավաստի լուրերի համաձայն, համայնքապետներից շատերը կրկին բաց տեքստով հայտնել են, որ  չեն ենթարկվելու մարզպետի հորդոր-պահանջներին: 

Նաեւ այն առումով, որ մարզպետը համայնքապետների շրջանում հեղինակություն չի համարվում,  քանի որ մշտապես իր եսը կարեւորելու համար փորձում է ինքնադրսեւորվել եւ ստվերել  համայնքապետների աշխատանքը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ