24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Վտանգված Արցախ․ անփորձությո՞ւն, թե՞ հեղափոխության արտահանում». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վտանգված Արցախ․ անփորձությո՞ւն, թե՞ հեղափոխության արտահանում: Այն, ինչ տեղի է ունենում այսօր նախընտրական Արցախում, հուշում է «թավշյա» հեղափոխության արտահանման մասին:

Քանիցս առիթ ունեցել ենք գրելու, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների գունավոր հեղաշրջումը լրջորեն հարվածեց Հայաստանի ինքնիշխանությանը՝ սպառնալով ազգային արժեհամակարգին և պետական կառավարման համակարգին թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում:
Հայաստանի ներկայիս իրավիճակը հասկանալու համար ավելորդ չէ վերստին անդրադառնալ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների զարգացումներին, երբ Հայաստանը համալրեց գունավոր հեղափոխությունների զոհ դարձած պետությունների շարքը։
Այդ իրադարձությունների ընթացքում կիրառվեց գունավոր հեղափոխությունների ողջ զինանոցը. ամերիկացի հասարակական գործիչ Ջին Շարփի կողմից մշակված փողոցային պայքարի մեթոդներից սկսած՝ մինչև տարբեր պետական պաշտոններ զբաղեցնող անձանց համակարգված դավադրական քայլերը։
Գունավոր հեղափոխությունների նման զինանոցի կիրառումը համաշխարհային ուժային կենտրոնների կողմից պայմանավորված էր Հայաստանի և հայ ժողովրդի՝ դեպի Արևմուտք աշխարհաքաղաքական ու քաղաքակրթական վերակողմնորոշման ստրատեգիական ծրագրով։
Երկար տարիներ նպատակային քարոզչության ազդեցության տակ գտնվող և վտանգի զգացողությունը գրեթե կորցրած մեր ժողովուրդը (առաջին հերթին՝ մեր ընտրանին) չցուցաբերեց պատշաճ խորագիտություն, նաև՝ անտեսեց մոտ անցյալում գունավոր հեղափոխությունների ճանապարհով անցած պետությունների և ժողովուրդների դառը փորձը։
2016 թվականին Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ռազմական գործողություններից հետո ՀՀ իշխանությունները բանակցային գործընթացում հասան էական առավելության։ Իրավիճակը կտրուկ փոխվեց 2018 թվականի գունավոր հեղափոխության (կամ հեղաշրջման) հետևանքով։ Նոր իշխանությունը զրոյացրեց տարիների ընթացքում ձևավորված՝ Հայաստանին ձեռնտու բանակցային օրակարգը, որդեգրելով անհասկանալի օրակարգ։
Արդյունքում՝ այսօր վտանգված է Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը, իսկ Ադրբեջանը բանակցային գործընթացում ձեռք է բերել առավելություն, այսպես կոչված՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքին բանակցությունների կողմ դարձնելու հնարավորությամբ։
Ակնհայտ է, որ ՀՀ ներկայիս իշխանություններն Արցախի հարցում վարում են, մի տեսակ, մշուշոտ քաղաքականություն: Ուզում ենք հավատալ, որ այս հարցում առկա բարդություններն առավելապես առաջ են գալիս նրանց անփորձությունից ու մակերեսային գիտելիքներից և հատկապես թելադրված չեն «թավշյա» հեղափոխության արժեքներն Արցախ արտահանելու մտադրությամբ։

Հ.Գ.Վերջինիս պարագայում, Արցախին և, առհասարակ, մեր երկրին ու ժողովրդին վտանգավոր օրեր են սպասվում:
©️Վահե Հայկունի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ