06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Գագիկ Ջանգիրյանը ՍԴ դատավոր կդառնա. politik.am

politik.am-ը գրում է. «Իշխանությունները մի կողմից ամեն բան անում են, որպեսզի ապրլի 5-ի հանրաքվեում հաղթեն, իսկ մյուս կողմից թեկնածուներ են պատրաստում, որոնք պետք է փոխարինեն հանրաքեի արդյունքում հեռացվող 7 դատավորներին։

Իշխանության ներսում ազդեցություն ունեցող տարբեր խմբեր իրենց շահերը ներկայացնող թեկնածուների լոբինգով են զբաղված։ Այս պահին ամենահաջող թեկնածուն իշխանության լևոնական թևի թեկնածուն է՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջանգիրյանը։

Մեր աղբյուրների տեղեկացմամբ Ջանգիրյանի թեկնածությանը կողմ է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իշխանական քարոզչամեքենան էլ սկսել է իր գործն անել։ Երեկ Հանրային հեռուստաընկերության հաղորդումներից մեկի հյուրն էր Գագիկ Ջանգիրյանը։ Հաղորդման ընթացքում Ջանգիրյանը հասցրեց հայտարարել, որ խնդիրներին քաղաքական մեկնաբանություն չի տալու, քանի որ ինքը քաղաքական գործիչ չէ, այլ իրավաբան է։

Այս հայտարարությունը Ջանգիրյանն արել է, քանի որ ՍԴ անդամները պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն։ Չնայած իշխանությունների ջանքերին դժվար է պատկերացնել, որ հնարավոր կլինի հանրությանը համոզել, թե Ջանգիրյանը քաղաքականապես չեզոք է։ Ավելին հասրակության լայն շերտեր հիշում են Ջանգիրյանի մասնակցությունը բազմաթիվ աղմկահարույց գործերին և իր որոշումներով բազմաթիվ զինվորների խեղված կյանքերի մասին պատմությունները»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ