Քաղաքապետի տիկնոջ դերձակի որդուն
Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, Երևանի քաղաքապետի 2019 թվականի փետրվարի 27-ի N 518-Ա որոշման համաձայն` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) համար:
Համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանումը` «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ:
Մրցույթ անցկացնելու վայրը, օրը և ժամը` ք. Երևան, Արգիշտիի փողոց հ.1 13.03.2020թ. ժամը՝ 11.00 Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը` 03.03.2020թ.:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն վերը նշված պաշտոնն զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, գրական հայերենին տիրապետող գործունակ, չափահաս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Ինչ խոսք,հրապուրիչ աշխատանք է,սակայն իրականության հետ աղերս չունեցող:
Iravunk.com-ի տեղեկություններով, վերոնշյալ աշխատանքն արդեն իր հասցեատերն ունի:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, Մարությանի կինը՝ Իվան, վերոնշյալ աշխատանքն արդեն խոստացել է իր անձնական դերձակի որդուն:
Հիշեցնենք, որ վերջերս Մարությանին զգուշացրել էին, որպեսզի նրա կինը քիչ երեւա քաղաքապետարանի գործառույթներում, սակայան, ստացվում է, այնպես, որ այդպես չի ստացվում, իսկ կարգին Հայկոն իր ճեպազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ ինքը եւ կինը աշխատում են հանուն երեւանցու:
Հայկ Գևորգյան