24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ջրում են ինքնորոշման իրավունքը». Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ջրում են ինքնորոշման իրավունքը

Գերմանիայում Նիկոլը խոսեց Արցախից, պատասխանելով ադրբեջանցու հարցին։Միամիտ մեկին կարող է թվալ, թե լավ բաներ ասաց, քանի որ անվտանգություն բառը մի քանի անգամ շեշտեց, հակադրելով տարածքներ բառին։ Շատ խորմանակ քայլ էր, քանզի այդ բառակույտի մեջ ոչ մի անգամ չհնչեց ինքնորոշում բառը։Իսկ սա ամբողջ արցախյան հարցի մեխն է, քանի որ արցախցին երբեք չի խոսել եւ չի գործել հանուն ինչ-որ տարածքների, արցախցին ինքնորոշվել է միջազգային բոլոր չափանիշներին համարժեք, անցկացրել է հանրաքվե եւ որոշել, որ ուզում է ապրել ինքնիշխան, ազատ եւ հպարտ։ Սա է եղել եւ ցայսօր սա է արցախցու անկախության կրեդոն, արցախցու հավատամքն է՝ ինքնորոշումը, ազատ եւ անկախ ապրելը։

Միջազգային բոլոր նորմերը պնդում են՝ ինքնորոշման իրավունք ունեն բոլորը՝մարդիկ, երկրները, ժողովուրդները։Արցախը օգտվել է միջազգայնորեն իրեն տրված իրավունքից։ Մինչդեռ, Փաշինյանը շատ սահուն «մոռանում է»  սա եւ ադրբեջանցիների ջրաղացին ջուր լցնելով խոսում է տարածքներից։Նույն տրամաբանության մեջ է դիտարկվում նաեւ «ղարաբաղի ադրբեջանական համայնք» արտահայտությունը, որը մերժվեց դեռ 1992-ից, երբ ոմանք փորձում էին այն բերել առաջին պլան։

Նկատի ունեցեք՝ Անջեյ Կասպրչիկը, ով բոլոր հայերիցս լավ գիտի արցախյան պատմությունը, այսօր անգամ նա է շնորհավորում այդ մտացածին համայնքի ներկայացուցչին՝ Մեջլիսի անդամ ընտրվելու կապակցությամբ։ Պատկերացնում եմ, թե Մեջլիսում ինչ անելու է գնացել այդ անձը։
ՀՀ այսօրվա իշխանության ակտիվ ջանքերով կատարվում է անդառնալին։ 30 տարի շարունակ բացառված են եղել շատ վտանգավոր կետեր եւ դրանց արդյունքում ի թիվս այլ բացառումների, նաեւ վերը նշված արտահայտությունն է բացառվել, ինչ «Ղարաբաղի համայնքի» մասին եք խոսում,տղերք։ Ո՞վ է լսողը, մարդիկ գործ ունեն անելու եւ անում են։ ՀՀ ԱԳ նախարարը ՀՀ վարչապետի հանձնարարականով, վերելակային պայմանավորվածության արդյունքում իրականացնում է այն ծրագիրը, որը գծել է Ադրբեջանը։

Փաշինյանը հլու-հնազանդ իրականցնում է այն։ ՀՀ նախագահի պաշտոնին նստած անձը կողքից «մուղամով» առաջ է տանում այս ծրագիրը եւ ոչ հեռավոր ապագայում մեր հասարակությունը կանգնելու է արդեն կատարված փաստի առաջ։ Անգամ չեմ ուզում հռետորական հարց տալ՝ հասարակությունը համամի՞տ է այս ամենին։ Ակնհայտ է պատասխանը՝ կարող եք արձանագրել հասարակության վաղաժամ մահը։ Մեր երկրում հասարակությունն այնպես է թմրել ու բթացել, որ հոգեմետ դեղերի ազդեցությունից նրան գրեթե անհնարին է արթնացնել, օվերտոնի պատուհանը վկա»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ