03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Զարգացման ու պահպանման երկընտրանքից Հայաստանն ընտրել է երկրորդը

Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամները Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի նախագահի հրավերով հուլիսի 6-12-ը Լոնդոնում են գտնվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը բերակամական խմբի անդամներն ամփոփոեցին այցի արդյունքները: 

՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ներկայացուցիչ Թևան Պողոսյանի խոսքով՝ քննակվել են հայ-բրիտանական հարաբերությունների խնդիրները, Հայաստանի արտաքին քաղաքականության, ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցերը: Պողոսյանն ընդգծեց, որ Մեծ Բրիտանիայի համար առաջին հերթին կարևոր է իր շահը, ինչը պետք է Հայաստանն ընդօրինակի: Բացի այդ նման այցերը պետք է հնարավորություն տալ քայլ առ քայլ նորամուծությունների անցնելու:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հավելեց, որ բոլոր հարթակներում պիտի այնպիսի հարաբերություններ կառուցվեն, որ գերակատար կլինեն մեզ համար: Մեր Բրիտանիայի բարեկամական խումբը հայ պատգամավորներից հետաքրքրվել է ՄՄ-ից ու ԵՄ-ից: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ընդգծեց, որ բրիտանական պառլամենտի գործընկերները շատ լավ հասկանում են Հայաստանի իրավիճակը: Նրանք հարցրել են, թե որն է պատճառը, որ Հայաստանը հրաժարվել է ասոցացման պայմանագրից: ՛՛Որոշակի տեղեկություններ ունեին, հասկանում էին, որ կան պատճառներ, որ մեր ընտրությունը կանգնեց ՄՄ-ի վրա: Զարգացման ու պահպանման երկրընտրանքից մենք ընտրել ենք պահպանումը՛՛,-պատմեց նա:

Հայ պատգամավորների նպատակը նաև Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ ՀՀ-ի խնդիրները ներկայացնելն էր: 

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը պատմեց, որ բազմաթիվ գործնական հարաբերությունների վերաբերյալ քննարկումներ էլ են եղել, և հանգել են եզրակացության, որ Հայաստան-Մեծ Բրիտանիա առևտրային կապերը բավական ցածր են ցանկալիից:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ քննարկվել են Ղարաբաղի հիմնախնդիրը, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքայի մերժողականության հարցը և Հայաստանի քաղաքական և տնտեսական կուրսի ընտրությունը՝ որոշումը դեպի Եվրասիական տնտեսական միություն։ Ըստ նրա՝ այցը հերթականը չէր և մյուսներից տարբերվում էր բրիտանացի պատգամավորների խորը քաղաքական ու տնտեսական հարցադրումներով։ ՛՛Հարցադրումները, որ դրվում էին պատվիրակության առաջ և պատասխան էին ակնկալում, բավական սուր էին։ Եվրասիական ինտերգրացիաի հետ կապված հարցը, տարբեր միջազգային կառույցներում հայկական պատվիրակությունների քվերակության հետ կապված հարցը, Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի կեցվածքին վերաբերող հարցը ոչ միային սուր էին, այլ պահանջում էին ամբողջական պատասխաններ։ Պավիրակությունն աշխատեց փայլուն, բացահայտեցինք, որ ունենք հզոր դիվանագետ պատգամավոր ի դեմս պատվիրակության ղեկավար Թևան Պողոսյանի, ով հավուր պատշաճի ներկայացրեց թե ԼՂՀ-ի, թե Հայաստանի հետ լիարժեք պատասխանները՛՛,-ասաց նա և հավելեց, որ կարևոր է, որ հետագա գորողություններում ճիշտ թիրախավորել բարձրացված խնդիրների շարունակությունը։

՛՛Հայտնի է, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանում մեծ ներդրումներ ունի արված և հետաքրքրությունը շատ է, բայց մենք էլ պետք է մեր փաթեթով ներկայանանք, որպեսզի հակակշռենք հնարավորությունները և Մեծ Բրիատանիայի առավել գործընկերային հասրաբերություներ հաստատեն՛՛,-ասաց նա և շարունակեց, որ Մեծ Բրիտաիայի մասնակցությունը պետք է լինի թուրքական մերժողականության պայքարում։ Նա նաև նշեց, որ կարևոր հարց էր հայապահպանության և հայագիտության խնդիրը։ Նա նշեց, որ Օքսֆորդում գործում է հայագիտության ամբիոն, և նախատեսվում է երեք ամսով այնտեղ ձեռագրերի ցուցադրություն կազմակերպել։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ