24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ծխախոտը բերաններումս, ալհոկոլը ձեռնքերումս՝ մաղթում ենք մեր երեխաներին երկար տարիների կյանք. Արսեն Ջուլֆալակյան

Խորհրդարանում քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը:

«Իմ քայլի» պատգամավոր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ԱԺ ամբիոնից կոչ արեց ընդունել օրենքի նախագիծը.

«Ծխախոտը բերաններումս, ալհոկոլը ձեռնքերումս՝ մաղթում ենք մեր երեխաներին երկար տարիների կյանք՝ միևնույն ժամանակ վնասելով նրանց առողությունը: Չեմ ուզում հավատալ, թե կա ծնող, որը կցանականա, որ իր երեխան դառնա ծխող: Ինչպես ասում է մերգործընկեր Մանե Թանդիլյանը՝ «երեխայի մոտ կոգնիտիվ դիսոնանս է առաջանում, երբ տեսնում է, որ ծնողը, ծխախոտը բերանին, խորհուրդ է տալիս չծխել»:

Ջուլֆալակյան ընդգծեց, որ փորձը ցույց է տալիս, որ մարդկային ինքնագիտակցության ու ինքնակարգավորման վրա հիմնվելով, այս հարցը չի լուծվի, հետևաբար պետությունը պիտի կրթի, դաստիարակի, որոշ դեպքերում էլ արգելի արատավոր երևույթները:

«Եթե բարդ է տարիներ շարունակ ծխողին համոզել, ստիպել, բացատրել, որ նա թարգի ծխելը, ապա մեզ համար պետք է գերխնդիր լինի երիտասարդ սերունդներին բացատրել, որ ծխելը վատ է, այն մոդայիկ չէ, վնաս է առողջությանը և ուժի դրսևորում չէ: Երեխաների աչքերում ծխելը խետք է լինի անսովոր երևույթ: Վստահ եմ՝ մենք ճիշտ ճանապահին ենք և պետք չէ առաջ քաշել այն հանգամանքը, որ սա տնտեսությանը վնաս կհասցնի: Բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ առողջ քաղաքացին ավելի շատ տնտեսական արժեք է ստեղծում, քան ծխախոտից եկած եկամուտը, որից մի մեծ հատված մենք ուղղում ենք ծխախոտից վնասված մեր քաղաքացիների առողջությանը: Կոչ եմ անում, որ կողմ քվեարկենք օրենքին», – ասաց Ջուլֆալակյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ