24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե ՍԴ դատավորները ճնշում են տեսնում որևէ կողմից իրենց նկատմամբ, կարող են այդ հարցով դիմել ՀՀ վարչապետին. Ռուստամ Բադասյան

Մեր բոլոր դատաիրավական բարեփոխումների նպատակն իրապես անկախ դատական համակարգ ունենալն է, անկախ ոչ միայն գործադիրից և օրենսդիրից, այլև արտաքին ազդեցություններից, որոշ շրջանակների ազդեցություններից, և մենք հետևողականորեն գնալու ենք այդ ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

 

Վերջինս նշեց, որ թեպետ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը հայտնի է, բայց հանրաքվեի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելու հարցը կքննարկեն եվրոպացի գործընկերների հետ։

Անդրադառնալով ՍԴ-ի և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքներին՝ նախարարն ասաց, թե ինքը չի տեսել որևէ այնպիսի հայտարարություն, որը մտահոգիչ կլինի կամ կարող է դիտվել մտահոգիչ:

 

«Ես տեսել եմ, որ Հայաստանում մեկնարկած դատաիրավական, հակակոռուպցիոն բարեփոխումներին միջազգային կառույցների կողմից տրվել են լավ, բարձր գնահատականներ, նշվել է, որ այն, ինչն այսօր կատարվում է Հայաստանում, հնարավոր չէր տասը տարի առաջ, հնարավոր չէր նախկին պայմաններում, և ողջունել են Հայաստանում մեկնարկած բարեփոխումները»,-ասաց Բադասյանը՝ նշելով, թե այս փուլում իրենց խնդիրը ցույց տալն է, որ բարեփոխումները շարունակական են լինելու:

Դիտարկմանը, թե ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ իրավական առումով խնդիր է տեսնում, որ երկրի ղեկավարը հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել ՍԴ բոլոր դատավորների հետ, Բադասյանն արձագանքեց.

«Կարծում եմ՝ խնդիրը նրանում է, որ եթե որոշակի պարզաբանման հարցեր կան կամ, օրինակ, ՍԴ դատավորները ճնշում են տեսնում որևէ կողմից իրենց նկատմամբ, կարող են նաև այդ հարցով դիմել ՀՀ վարչապետին. նա որևէ միտում չուներ որևէ կերպ կասկածի տակ դնելու որևէ անկախ մարմնի անկախության խնդիրը»:

Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը հանրաքվեին անդրադարձ եղե՞լ է, Բադասյանն ասաց, թե դեսպաններին հետաքրքրել են պրոցեսուալ խնդիրներ: «Հանդիպումը փակ է եղել, ֆորմատն այնպիսին չի եղել, որ որևէ մտահոգություն հնչի»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ