24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

« «Հեղափոխականները» տնային աշխատանք են կատարում եւ կատարում են շատ սառնասրտորեն». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բորբ, թե՝ չբեր

Սա տեղադրել եմ ՖԲ-ում մոտ 15 ժամ առաջ, ստացել է 40 հավանում՝ հրապարակավ եւ 320 եւ ավելի գրառում-նամակ, որոնք ինձ հղել են ծանոթ եւ անծանոթ օգտատերեր, իրենց հավանությունը եւ սրտի մորմոքը ներկայացնելով։ Նաեւ ասելով, որ վախենում են հրապարակավ հավանել։ Դատեք ինքներդ՝ ինչ է սա, եթե ոչ՝ վախի եւ մտահոգությունների մթնոլորտ, երբ կամաց-կամաց մարդիկ դառնում են զգուշավոր եւ խուսափում են հրապարակային վերաբերմունք դրսեւորել…

Սա, հենց բորբ ժողովուրդն է, այո, գնացեք հանրաքվեի, դուք արժանի եք այն իշխանությանը, որը միշտ ունենում եք․․․

Կրկնում եմ հորդորս՝ թուլացեք եւ հաճույք ստացել, իսկ հղիանալ չեք կարող, դուք չբեր եք:

Թուլացեք եւ հաճույք ստացեք, ահա «Չուփաչուփսը»

Հարգելիներս, արդյո՞ք շատ կնեղվեք, եթե հենց հիմա հայտարարեմ, որ ժամանակաները պարտադրում են թուլանալ եւ հաճույք ստանալ։ Մի՞թե սա ձեզ շատ կհուզի, չեմ կարծում։ Մթնոլորտն, իրոք, պարտադրում է թուլանալ, մի-մի «Չուփաչուփս» ծծելով հետեւել «հեղափոխական» մերկապարին։ Խաղի կանոնները հենց դա են պահանջում՝ հաճույք ստանալ։ Զգո՞ւմ եք, ժամանակը տրամաբանության շավղից դուրս է սայթաքել, եւ այս անտրամաբանական վիճակը շատ զգլխիչ է։ Հենց որ «Չուփաչուփսը» մի պահ կհանեք ձեր բերանից, չխեղդվելու համար,գուցե կտեսնեք, որ ՀՀ-ում իշխանության եկածները շատ պարտաճանաչ եւ մեծագույն ցինիզմով կատարում են իրենց տնային աշխատանքը՝ քանդում են տունը։ Բայց, մի՞թե ձեզ դա հուզում է, մի՞թե դա կարեւոր է։ Թող ձեզնից որեւէ մեկը չնեղվի, իզուր մի լրջացեք, մի՞թե ձեզ պետք է մտահոգվել, հասկանալ, ըմբռնել, թողեք էդ բաները։Այո, թուլացեք եւ հաճույք ստացեք, այսօր դա է թիվ մեկ պահանջը։ Թողեք մարդիկ զվարճանան, թողեք մինչեւ վերջ իրականություն դարձնեն իրենց հանձնարարականը։

«Հեղափոխականները» տնային աշխատանք են կատարում եւ կատարում են շատ սառնասրտորեն։Դրա համար վճարվել են տարիներ շարունակ, դրա համար վճարվում են այսօր։ Մի՞թե ձեզ հուզում է, որ հիմա նրանք վճարվում են պետական բյուջեից։ Իսկ ի՞նչ է պետական բյուջե ն, արդյո՞ք ձեզ դա երբեւէ հուզել է։Թուլացեք եւ հաճույք ստացեք, դուք սովո՞ր եք, չէ, որ ձեզ հիմարացնեն, ֆռռացնեն, եւ վայելեն ուրիշները, էհ, ֆռռացեք։ Հորդորում եմ՝ մի լարվեք, հանգիստ հաճույք ստացեք։ Ձեր «հեղափոխությունը» ոչ ոք մտադիր չէ գողանալ, էդ գողոնը շահեկան է միայն ձեզ համար,չէ որ դուք օրենքից դուրս եք։ Նորմալ մարդկանց դա հարկավոր չէ, դրանով տուն չես պահի եւ դրանով երեխայիդ ուսման վարձը չես տա, դրանով անգամ հարյուր գրամ ծծովի կոնֆետ չես գնի։ Իսկ մի՞թե դա ձեզ պիտի հուզի, անշուշտ՝ ոչ, թուլացեք եւ հաճույք ստացեք…

Նայեք ձեր «հեղափոխության» լուսաճաճանչ ճակատին, զմայլվեք, հիացեք եւ նկարը գրկած քնեք, մի՞թե կարեւոր է, որ գազ է թանկանում, կամ այլ բան, այդ նկարը ձեզ շատ ավելի կտաքացնի, քան որեւէ գազ։ Ճոճվեք երանության մահճում, հաճույքից նվվացեք եւ թող ձեր մտքով չանցնի, թե նվվում եք հիասթափությունից, չհամարձակվեք հիասթափվել՝ վայելեք, դուք արժանի եք այս հրաշքին․․․»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ