24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք տեսնում ենք Ձեր ցավոտ կետը, Դուք պետք է հաղթահարեք դա. Ռոբերտ Քոչարյանը` դատավոր Աննա Դանիբեկյանին

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Այսօրվա նիստին ելույթով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ամբողջ քրեական գործում ընդամենը երկու նյութ, երկու նամակ կա Ազզգային անվտանգության ծառայությունից: Հնարավո՞ր է հավատալ, որ այդ ժամանակ մեր ամենից կայացած կառույցներից մեկը որևէ վերաբերմունք, նյութ չունի Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ», – ասաց Քոչարյանը։

 

Նա նշեց՝ հնարավո՞ր է հավատալ, որ ԱԱԾ-ն որևէ դերակատարություն, որևէ տեղեկատվության չի տիրապետել այդ ամբողջ ըւնթացքում։

«Ուղղակի հնարավոր չէ հավատալ, մարդ ուղղակի շատ տկար ուղեղի տեր պետք է լինի, որ հավատա՝ դա այդպես է», – ասաց նա։

Քոչարյանի խոսքով՝ բազմաթիվ անգամ դիմել են, որպեսզի տրամադրեն նյութերի ամբողջ ծավալը։

Քոչարյանն ասաց, որ երբ ինքն է նախագահը եղել, առնվազն շաբաթը մեկ անգամ ԱԱԾ տնօրենը, ով նրա խոսքով, բարձր կարգի արհեստավարժ մարդ էր, իրեն զեկուցել է ամեն ինչ։

Քոչարյանն անդրադարձավ նաև Մարտի 1-ի վերաբերյալ WikiLeaks-ի վերահրապարակումներին։

«Ինձ մոտ տպավորություն է, որ ԱՄՆ դեսպանատունը շատ ավելի ինֆորմացիա ուներ մեր ներքաղաքական իրադարձությունների մասին, քան՝ մեր ազգային անվտանգության ծառայությունը», – նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե ինքը հիմնավոր կասկած ունի, որ վեց հարյուր հատորում կան բավարար նյութեր Մարտի 1-ի տասը սպանությունները բացահայտելու համար։

«Ամբողջական նյութերի չտրամադրումը ողջամիտ կասկածներ է առաջացնում», – ասաց նա։

Նա դիմեց նաև դատավոր Աննա Դանիբեկյանին։

«Ամեն մի փաստարկ բավարար է այս գործը կարճելու համար: Հասկանում եմ նաև, որ դուք  բավական դժվար կացության մեջ եք՝ հաշվի առնելով դատավոր Դավիթ Գրիգորյանի ճակատագիրը», – ասաց Քոչարյանը, մինչդեռ, Աննա Դանիբեկյանը կոչ արեց խոսել միայն գործից։

«Շատ ցավոտ եք տանում նման զուգահեռները, դուք ձեզ չեք հետևում, մենք ձեզ հետևում ենք, տեսնում ենք, որ սա այն ցավոտ կետն է, որի հիշատակման պարագայում ինչպիսի ռեակցիա եք տալիս», – շարունակեց Քոչարյանը։

Աննա Դանիբեկյանը զգուշացրեց՝ եթե միջնորդության վերաբերյալ փաստարկներ ունի ներկայացնելու, կարող  է շարունակել, եթե ոչ՝ դատարանը կսահմանափակի Քոչարյանի խոսքը։

«Որոշում եմ չշարունակել, որովհետև տեսնում եմ, որ դա ձեզ նյարդայնացում է», – ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ կիսատ թողնելով ելույթը։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ