24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խախտումները, որոնց հիմքով Նախագահը կարող էր չստորագրել նախագիծը․ Մարուքյան

Ստորև հրապարակվում են այն խախտումները, որոնց հիմքով ՀՀ Նախագահը կարող էր չստորագրել հանրաքվեի դրվող նախագիծը և, համաձայն Սահմանադրության 168-րդ և 169-րդ հոդվածների, դիմել Սահմանադրական դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԽԱԽՏՈւՄՆԵՐ

Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման կարգում խախտում է տեղի ունեցել, քանի որ բացակայում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի եզրակացությունը։«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 86-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ, օրենքների նախագծերի համար՝ Կանոնակարգի 16-18-րդ գլուխներով սահմանված կարգով: Սա ընդհանուր ընթացակարգն է ենթադրում, որտեղ անհրաժեշտ փաստաթուղթ է գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը։Առանց գլխադասային հանձնաժողովի որոշման արտահերթ նիստ գումարելու մի դեպք է սահմանում Կանոնակարգը (41-րդ հոդվածի 7-րդ մաս) , որի պահանջները ևս խախտվել են։ Մասնավորապես՝Արտահերթ նիստը, որպես կանոն, գումարվում է պաշտոնական գրությունն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ հինգերորդ աշխատանքային օրվանից ոչ շուտ: Մինչև նշված ժամկետը լրանալը արտահերթ նիստ կարող է գումարվել, եթե օրակարգում ընդգրկված նախագծերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունները ստացվել են, կամ դրանց ներկայացման ժամկետները լրացել են, իսկ առանց եզրակացության՝ բացառիկ դեպքերում, հետևյալ կարգով. (…) պատգամավորների կամ խմբակցության նախաձեռնության դեպքում՝ խմբակցության հիմնավորված միջնորդությամբ՝ Խորհրդի որոշմամբ:Ներկայացված փաթեթում բացակայում է խմբակցության հիմնավորված միջնորդությունը՝ առանց գլխադասային հանձնաժողովի որոշմամբ արտահերթ նիստ գումարելու մասին։

Սահմանադրության փոփոխության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման ընդունում տեղի է ունենեցել օրենքի խախտմամբ։Կանոնակարգի 79-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ եթե քվեարկության արդյունքով Ազգային ժողովի որոշումն ընդունվում է, ապա նախագիծը համարվում է ընդունված առաջին ընթերցմամբ, իսկ որոշումը չընդունվելու դեպքում նախագիծը շրջանառությունից հանվում է:Քննարկվող դեպքում առաջին ընթերցմամբ սահմանադրության փոփոխությունները չեն ընդունվել։ Արդյունքում նախագիծը շրջանառությունից պետք է հանվեր։Ընդդիմախոսները մեջբերում են Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:Սակայն Սահմանադրության այս դրույթի «չի ընդունվում» արտահայտությունը բացված է Կանոնակարգի 86-րդ հոդվածում, որտեղ հստակ կարգավորվում է այս հարցը.Մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Եթե որոշումն ընդունվում է, ապա Ազգային ժողովի նախագահը այդ որոշումը երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում և ուղարկում է Սահմանադրական դատարան, իսկ հարցի քննարկումն ընդհատվում է մինչև Սահմանադրական դատարանի որոշումը ստանալը:Եթե Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը հակասող, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է:Եթե Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, ապա նրա որոշումը ստանալուց հետո հարցի քվեարկությունն անցկացվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետևյալ կարգով.1) Կանոնակարգի 84-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով.2) Կանոնակարգի 84-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:Եթե սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում նշված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի ընդունվում, ապա մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը՝ ներկայացնելով նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Հիմնական զեկուցողի ելույթից հետո մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներով կարող են հանդես գալ խմբակցությունների ներկայացուցիչները, որից հետո որոշման նախագիծը դրվում է քվեարկության: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է:

Այսինքն, մեջբերված հոդվածն ուղղակիորեն սահմանում է, որ Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասը գործում է այն ժամանակ, երբ Սահմանդրության փոփոխությունները չեն ընդունվում երկրորդ ընթերցման ժամանակ, ոչ թե առաջին։ Առաջին ընթերցմամբ չընդունվելու պարագայում գործում է Կանոնակարգի 79-րդ հոդվածի 7-րդ մասը, այսինքն՝ նախագիծը շրջանառությունից հանվում է։Ընդ որում, Սահմանադրական դատարան դիմելու և համապատասխան որոշում ստանալու պարտադիրությունը (այլ ոչ թե այլընտրանքայնությունը) երևում է նաև «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից, մասնավորապես՝ տեղամասային կենտրոնում պետք է լինեն՝ (…) հանրաքվեի դրված իրավական ակտի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը (…):

ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԽԱԽՏՈւՄՆԵՐ

1. Կիրառված անցումային դրույթի փոփոխությունըՍահմանադրության 213-րդ հոդվածն արդեն իսկ իրացված անցումային դրույթ է ։ Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի՝ սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված և ուժի մեջ մտած փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտում փոփոխությունների կամ լրացումների մասով փոփոխություն կամ լրացում չի կատարվում: Նոր փոփոխությունները կամ լրացումները կատարվում են միայն հիմնական ակտում: Փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել նաև սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված, սակայն ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտում կամ դրա ուժի մեջ չմտած մասում, իսկ այն դեպքում, երբ ակտն արդեն ինկորպորացվել է, ապա հիմնական նորմատիվ իրավական ակտում: Այսինքն, ուժի մեջ մտած և իրացված անցումային դրույթներում փոփոխություն չէր կարող դրվել շրջանառության մեջ, առավել ևս՝ քննարկվել ու քվեարկվել։

2. Իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտի հետադարձության արգելքՍահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Այսինքն, նման իրավական ակտ առհասարակ չէր կարող բերվել խորհրդարան և ընդունվել որևէ եղանակով։ Եվ սա միայն մեր Սահմանադրությամբ ամրագրված դրույթ չէ, այլ իրավունքի հանրաճանաչ և անբեկանելի սկզբունք։

3. Հակասահմանադրական իրավիճակի ստեղծման վտանգ9 դատավորից միանգամից 7-ին պաշտոնազրկելը կառաջացնի մի իրավիճակ, երբ փաստացի Սահմանադրական դատարան Հայաստանի Հանրապետությունում գոյություն չի ունենա, ինչն անթույլատրելի է սահմանադրական կարգի և անվտանգության տեսանկյունից։ Այս դեպքում մենք իրոք կբախվենք սահմանադրական ճգնաժամի հետ։

4. Իրավական որոշակիության սկզբունքՍահմանադրական այս փոփոխությամբ պաշտոնազրկվող 7 Սահմանադրական դատարանի դատավորների՝ մինչ իրենց ժամկետի ավարտը պաշտոնավարելու իրավունքը սահմանափակվում է առանց սահմանելու այդ սահմանափակման հիմքերն ու ծավալը` չպահպանելով սահմանադրական որոշակիության կանոնը, որն ամրագրված է Սահմանադրության 79-րդ հոդվածում՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

5. Փոփոխությամբ նախատեսված պաշտոնազրկումը համահավասար է պատժիԱզգային ժողովի ամբիոնից (և ոչ միայն) հնչած իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների քաղաքական հայտարարությունները, այդ թվում՝ ՀՀ Վարչապետի ելույթն ուղղված էին կոնկրետ անձի, առանձին դեպքերում՝ անձանց կողմից կատարված գործողություններին, իսկ Սահմանադրության փոփոխությունը ներկայացվում էր որպես դրանց հետևանք՝ պատիժ։Մինչդեռ եթե համարում ենք, որ քննարկման ենթակա 7 դատավորները հանցագործություն են կատարել, ապա նրանք պետք է պատժվեն քրեական և քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով: Իսկ եթե հանցակազմը բացակայում է, ապա խոսք անգամ չի կարող լինել պատժի մասին։

6. Հանրաքվեի դրվող փոփոխությունը խտրականություն է Սահմանադրական դատարանի նախագահի, 6 դատավորների և մնացյալ 2 դատավորների միջև՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի։

Այս պահին՝ այսքանը։

Ավելի ուշ կանդրադառնանք հանրաքվեի դրվող նախագծի այլ խնդիրներին»,-նշել է նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ