24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլի նպատակը հանրաքվեն չէ, այլ սպառնալիքով հրաժարականներ ստանալը․ Սամսոնյան

Հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է

«Նիկոլի նպատակը հանրաքվեի սպառնալիքի տակ հրաժարականներ ստանալն է, որը պետք է ԲԱՑԱՌԵԼ

Փաշինյանի նպատակը ոչ թե հանրաքվե անելն է, այլ դրա սպառնալիքով ՍԴ դատավորներին հրաժարական պարտադրելը: Էս մարդիկ շատ ծիծաղելի վիճակում են հայտնվել, էն աստիճանի ծիծաղելի, որ անգամ Արամ Աբրահամյանին են հոդված գրել տալիս այն մասին, որ «եթե ինքը լիներ Հրայրի փոխարեն հրաժարական կտար, որ պետությունը էդքան գումար չծախսեր»:

Սա էն պարզագույն ու էժանագին մարտավարությունն ա, որ քֆուրի իշխանությունը որդեգրել է էս համատեքստում:

Ուստի հիմա, առավել քան երբևէ, հարկավոր է գործուն աջակցություն ցույց տալ ՍԴ դատավորներին և ՊԱՀԱՆՋԵԼ նրանցից որևէ դեպքում հրաժարական չտալ!!! Նիկոլը վախում ա Հանրաքվեից, ինքը լավ գիտի, թե ինչ ա գալու իրա ու թիմակիցների գլխին դրանից հետո ու հիմա արամաբրահամյաններով և բաբաջանյանարմաններով ամեն հնարավորն անելու ա, որ դատավորները հանրաքվեի սպառնալիքի տակ հրաժարական տան:

Հ.Գ. Արամ Աբրահամյանի հոդվածը կարդալուց մի քիչ զարմացա, հետո խորը շունչ քաշեցի և ուրախացա, որ նա խրամատում կանգնած չի, որովհետև հաստատ նույն տրամաբանությամբ խրամատից էլ կփախներ` հաշվի առնելով պետության ծախսերն ու այլ հավելյալ գործոններ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ