02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Տոքսիկ աճ: Թվերը լավատեսական չեն

Իշխանությունները շարունակում են երկրի բնակչությանը անցած տարվա տարբեր տնտեսական ցուցանիշներով «տպավորելու» քաղաքականությունը։ Խնդիրն այն է, որ 2019 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,8 տոկոս, և, ըստ այդմ, Փաշինյանը պարբերաբար տնտեսության տարբեր ճյուղերին վերաբերող տվյալներ է հրապարակում։

Սակայն ուշագրավ է, որ Փաշինյանի հրապարակած թվերն այնքան էլ լավատեսորեն չեն կարող տրամադրել մարդկանց, քանի որ այդ աճը գրանցվել է այնպիսի ուղղություններով, որոնք դժվար թե երկարատև տնտեսական զարգացման գրավական լինեն։ Այսինքն, ինչպես հայտնի տնտեսագետներից մեկն էր նշել, գործ ունենք տոքսիկ աճի հետ։

Օրինակ՝ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում ընդգծում է, թե 2019-ին Հայաստան է այցելել 1 մլն 894 հազար 377 զբոսաշրջիկ, և այս թիվը 2018-ի համեմատ ավել է 242 հազար 595-ով կամ 14,7%-ով, իսկ 2017-ի նկատմամբ՝ 399 հազար 598-ով կամ 26,7%-ով։

Նախ այցելությունների աճը դեռևս չի նշանակում, որ Հայաստանի զբոսաշրջությունը թռիչքային զարգացում է գրանցում, որովհետև անցյալ տարվա ընթացքում մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ Հայաստան գալիս են ոչ թե զբոսաշրջային, այլ որպես էժան աշխատուժ այցելության ու մնալու համար։

Սրան գումարած՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ այս տարի մեծապես նվազելու է իրանցի զբոսաշրջիկների ներհոսքը՝ այդ երկրի շուրջ ստեղծված միջազգային իրադրությամբ և տնտեսական դժվարություններով պայմանավորված։

Պետք է նկատի ունենալ, որ անցյալ տարվա տնտեսական աճի հաշվեկշռում մեծ դերակատարություն է ունեցել նաև արտասահմանից ավտոմեքենաների ներմուծումը, սակայն այս տարվանից այն ոչ միայն կանգ է առել, այլև լուրջ խնդիր է առաջ եկել ներմուծված ավտոմեքենաների իրացման հետ կապված։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ