06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հորդոր՝ Ալեն Սիմոնյանին

«Ըստ մամուլի հրապարակման՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը (Alen Simonyan) լրագրողների հետ զրույցում ասել է. «Ամո՞թ չի, էդ ի՞նչ լրատվամիջոցներում եք աշխատում»։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում լրագրողների և լրատվականների նկատմամբ նման ձևակերպումները։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է Ալեն Սիմոնյանին չպիտակավորել որևէ լրատվականի։ ԱԺ փոխնախագահի գործառույթների կամ լիազորությունների մեջ չի մտնում որոշել, թե ո՞ր լրատվականն ինչպիսին է և թե լրագրողը որտեղ և որ լրատվականում պետք է աշխատի։

Հիշեցնում ենք, որ լրագրողներն ունեն հարց տալու իրավունք, իսկ քաղաքական գործիչները կարող են հարցերին չպատասխանել, բայց դա չի նշանակում, որ քաղաքական գործիչները կարող են պիտակավորել լրագրողների և լրատվականների գործունեությունը»։

«Մեդիա Պաշտպան»

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ