01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի աշխատասենյակում. պաշտոնական

Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

«Այլ մանրամասների վերաբերյալ կտարածենք մամուլի հաղորդագրություն»,-նշեցին ԱԱԾ-ից:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի օգնական-մամուլի քարտուղար Ջեմմա Համբարձումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին տեղեկություն չեն կարող հաղորդել: Միայն հայտնեց, որ խուզարկող մարմինն արգելում է որևէ նկարահանում իրականացնել տարածքում:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ