01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Եթե իշխանությունները տաղանդ ունենային ցածր մարդկանց անիմաստ տեղը դարձնել հերոս, Դուք վաղուց հերոս կլինեիք պարոն Մարուքյան․ Ռուբինյան

Այսօր  խորհրդարանում ԵԽԽՎ հայկական պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ բախում տեղի ունեցավ Էդմոն Մարուքյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև:

«Եթե իշխանությունները տաղանդ ունենային ցածր մարդկանց անիմաստ տեղը դարձնել հերոս, Դուք վաղուց հերոս կլինեիք պարոն Մարուքյան»,-լրագրողների հետ զրույցում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե իշխանությունն ունի մի հատ մեծ շնորհք անիմաստ տեղը վատ, ցածր ռեյտինգ ունեցող մեկին դարձնելու հերոս, ասաց «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։Դրան միջամտեց Մարուքյանը՝ նշելով․ «Պարոն Ռուբինյան, ես ձեզ չվիրավորեցի։ Ես ցածր ռեյտինգ ունե՞մ»։

Ռուբինյանն էլ պատասխանեց․ «Այո»։

«Մի հատ դուրս եկեք փողոց, տեսեք Ձեզ կճանաչե՞ն։ Պարոն Ռուբինյան, ասուլիսից մի շեղվեք, ես իմ գնահատականը տվել եմ, ինչի եք նեղվում։ Սա ձեր ասուլիսը չէ, թողեք մյուսներն էլ խոսեն»,-արձագանքեց Մարուքյանը։

Ռուբինյանն էլ ավելացրեց, որ Մարուքյանը խեղաթյուրված է ներկայացնում ամեն ինչ։ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ