01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դատավորին շնորհակալություն հայտնեց՝ կիրառված սանկցիաների համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր դատական սանկցիա կիրառեց Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների նկատմամբ՝ դատական նախորդ նիստին չներկայանալու պատճառով։

«Դատարանն արձանագրում է, որ պաշտպանների վարքագիծը միտված էր դատական նիստը խոչընդոտելուն։ Պաշտպաններ Հովհաննես Խուդոյանի, Արամ Օրբելյանի, Հայկ Ալումյանի, Ռոբերտ Սահակյանի, Արամ Վարդևանյանի, Էրիկ Ալեքսանյանի և Վարդգես Գևորգյանի կողմից չարամտորեն չեն իրականացվել իրենց դատավարական պարտականություններն, ինչի հետևանքով խոչընդոտվել է գործի քննության բնականոն ընթացքը», – հայտարարեց Աննա Դանիբեկյանը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը շնորհակալություն հայտնեց Աննա Դանիբեկյանին՝ կիրառված սանկցիաների համար։

«Ցանկանում եմ շնորհակալութուն հայտնել ձեզ՝ մեր նկատմամբ կիրառված դատական սանկցիաների համար, որովհետև դուք, իրոք, շատ մեծ օգնություն եք ցուցաբերում մեզ այն հարցում, որպեսզի մեր հանրության մոտ հանկարծ տպավորություն չստեղծվի, որ այստեղ ճիշտ դատավարություն է ընթանում», – ասաց Հովհաննես Խուդոյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ