23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչու՞ պիտի «չարություններ» անեն մի խումբ մեծամիտ, անհեռատես ու քենախնդիր իշխանավորներ, իսկ «անկյուն» կանգնենք ազգովի

Ինչու՞ պիտի «չարություններ» անեն մի խումբ մեծամիտ, անհեռատես ու քենախնդիր իշխանավորներ, իսկ «անկյուն» կանգնենք ազգովի։

Անցած շաբաթ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) Գործադիր կոմիտեն բանաձեւ ընդունեց, որում ասվում էր, որ կազմակերպությունը «Իր մտահոգություններն է հայտնում ՍԴ նախագահ պարոն Թովմասյանի դեմ ճնշումների և հարուցված քրեական գործի կապակցությամբ: Սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը պետք է երաշխավորված լինեն:»

Քայլականները ասեցին, որ «կոպերատիվ կազմակերպություն է։

Մի երկու օր առաջ ԵԽԽՎ զեկուցողները նշեցին, որ «Անհանգստացած են այն լարմամբ, որ կա վարչապետի աշխատակազմի և ՍԴ նախագահության միջև», «զսպումներն ու հակակշիռները կենսական դեր ունեն ցանկացած ժողովրդավարական համակարգում» եւ «Մենք արդեն իսկ ընդգծել ենք, քաղաքական դերակատարների կողմից այնպիսի գործողություններից և հայտարարություններից ձեռնպահ մնալու անհրաժեշտությունը, որոնք կարող են ընկալվել որպես ճնշման գործադրում դատական համակարգի վրա»:

Քայլականները ասեցին, որ իրենց գովացել են։

Այսօր Ջիանի Բուքիքիոն հայտարարություն տարածեց, որում ասվում էր. «Կրկին կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և խուսափել այս մտահոգիչ իրավիճակի սրումից՝ ապահովելու համար Հայաստանում սահմանադրության նորմալ գործունեությունը»

Իշխանությունները դեռ լռում են։

Հարգելիներս, «Ձեր մտածածը չի՝ անձրեւ է գալիս» ոճի արդարացումները դժվար երկար ժամանակ «ուտվեն», էլ չեմ ասում, որ արդեն դրանց շատ քչերն են հավատում։ Լավ, էլ ո՞նց պիտի Ձեզ ասեն, որ խելքի գաք։
Ես չեմ ուզում, որ իմ երկրին նկատողություններ անեն միջազգային ամբիոններից, ես չեմ ուզում, որ իմ երկրի իշխանությունները այնքան կուրացած լինեն չհիմնավորված մեծամտությամբ ու իրենց իսկ կողմից գեներացված ատելության խոսքով, որ չլսեն «խելքի գալու» մեր հորդորները ու ստիպված լինեն լսելու միջազգային կառույցների կոշտ ու բացասական գնահատականները։ Գրում է Հայկ Մամիջանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ